Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բնության պահպանություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Earthheart square.jpg

Բնության մեջ ամեն բան կապված է միմյանց։ Մարդը, ինքը լինելով բնության մի մասնիկը, նույնպես կապված է շրջակա միջավայրի հողի, գետերի օդի և շրջապատում ապրող մյուս բոլոր օրգանիզմների հետ։

Մի ժամանակ մարդը լավ չիմանալով բնության օրենքները, անխնա ոչնչացնում էր բոլոր գիշատիչ կենդանիներին՝ գայլերին, աղվեսներին, ուրուրներին։ Իսկ հետո պարզվեց, որ այնտեղ, ուր ոչնչացրել էին գայլերին, սկսել են հիվանդանալ եղջերուները։ Աղվեսների և գիշատիչ թռչունների բացակայությամբ կրծողներն այնքան էին բազմացել, որ մեծ վնաս էին հասցնում գյուղատնտեսությանը։ Օգուտի փոխարեն վնաս էր ստացվում։

Գիշատիչներն ու նրանց կերակուրը դարձող մյուս կենդանիները կողք կողքի գոյություն ունեն արդեն շատ հազարամյակներ։


Վերցնենք այսպիսի մի օրինակ։ Թունաքիմիկատները ոչնչացնում են վնասատու միջատներին։ Եթե դրանցով սրսկենք դաշտերն ու անտառները, ապա բոլոր վնասատու միջատները կոչնչանան։ Բայց դրանց հետ միասին կարող են ոչնչանալ նաև օգտակար կենդանիները, որովհետև տասնյակ հազարավոր թռչուններ, հարյուրավոր որմզդեղններ ու նապաստակներ սննդի հետ թույն էլ կստանան։

Ծխի պատճառով կեղտոտված օդից, կեղտաջրերով աղտոտված գետերից վնասվում է ոչ միայն բնությունը, այլև հիվանդանում ու տառապում է նաև մարդը։ Ահա թե ինչու այն, ինչ մենք անվանում ենք բնության պահպանություն կամ ավելի ճիշտ բնական միջավայրի պահպանություն, վերջին հաշվով հենց մարդու պահպանումն է։ Դա մեր ապագայի պահպանումն է, այն կյանքի, որ Երկրագնդի վրա կշարունակվի մեզանից հետո։

Բնության պահպանությանը առանձնապես մեծ նշանակություն է տրվում մեր երկրում` Սովետական Միությունում: Մեզ մոտ գոյություն ունեն բնության պահպանության մասին հատուկ օրենքներ, և ամեն մարդ պարտավոր է հետևել դրանց: Չէ՞ որ մեր սերունդներին էլ են անհրաժեշտ լինելու կանաչապատ տարածությունները, մաքուր ջուրը, թռչունների դայլայլը երկրի ողջ գեղեցկությունը: Մարդը երկրագնդի վրա արդեն ոչնչացրել է ավելի քան 270 տեսակի վայրի կենդանիներ։ Այն կենդանիները, որոնց ևս սպառնում է անհետացումը, ընդգրկված են Բնության պահպանության միջազգային միության «Հագվագյուտ և անհետացող կենդանիների կարմիր գրքում»: Դրանք խնամքով պահպանվում են։ Այդ ցուցակի մեջ մտել են ոչ միայն անվնաս ու անօգնական կենդանիները, այլև հզոր ռնգեղջյուրը և այլ կենդանիներ։ Անհետացումն սպառնում է նույնիսկ վագրին և ոչ թե այն պատճառով, որ նրա մորթին թանկ է գնահատվում, այլև որովհետև մարդը, նոր հողեր յուրացնելով, կրճատում է վայրի կենդանիների բնակության վայրերը: Օրինակ այնտեղ, ուր գարնանը անտառ են հատում, այլևս բնակություն չեն հաստատում զգուշավոր խլահավերը: Դրա համար էլ բոլոր երկրներում կան արգելանոցներ, վայրեր, ուր պահպանվում է կենդանիների և բույսերի բուսական աշխարհը։ Արգելանոցներում գիտնականներն ուսումնասիրում են բնության օրենքները: Բայց արգելանոցից դուրս էլ մարդը պետք է խելացի օգտագործի բնության հարստությունները` հողը, անտառը, ձկան, թռչունների ու գազանների պաշարները, որոնք անհրաժեշտ են իր սննդի և արդյունաբերության համար: Կենդանի բնության ուժերին մարդը պետք է օգնի վերականգվելու, իսկ դրա համար հարկավոր է խորապես ուսումնասիրել բնության օրենքները, բոլոր կենդանի օրգանիզմների առանձնահատկությունները: Ամեն ոք պետք է իմանա, որ մենք բոլորս կապված ենք բնության հետ և մեզանից յուրաքանչյուրն իր արարքների համար պատասխանատու է ներկայի և ապագայի առջև։ Բերենք մի օրինակ: Մերձմոսկովյան վայրերում իսպառ անհետացել են բույսերի որոշ տեսակներ, և մեղավորները միայն զբոսաշրջիկներն ու հովեկներն են, հսկայական ծաղկեփնջերի սիրահարները: Այնպես որ մենք բոլորս էլ մտածելու բան ունենք: Հիշենք, Երկիրը մերն է և մենք պարտավոր եք պայքարել, որ նա մնա բարի ու չքնաղ, որ այնտեղ ապրեն զգուշավոր գազաններն ու գեղգեղուն թռչունները, որ ուրախ ապրենք այնտեղ։