Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բնափայտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Բնափայտը ծառաբույսերի և խոտաբույսերի բարդ հյուսվածք է, որը փոխադրում է ջուրը և նրանում լուծված հանքային աղերը: Բնափայտը բնափայտային բույսերի բնի, արմատները և ճյուղերի հիմնական զանգվածն է: Բնափայտը պարունակում է անցկացնող, մեխանիկական, պահեստավորող տարրերի և առաջարկում է բույսերի օնտոգենեզում մերիսթեմային 2 տիպի՝ ապիկալ և լատերալ հյուսվածքների գործունեության հետևանքով: Ասեղնատերևազգի և երկշաքիլավոր բույսերի մեծամասնության բնափայտում առաջանում են աճման կամ տարեկան օղակներ ու շառավղային կամ միջուկային ճառագայթներ: Մեկ տարեկան օղակում տարբերում են վաղ և ուշ գոտիները: Բնափայտի կառուցվածքը, ըստ նրա տարրերի տեղաբաշխման և չափերի, լինում է ցրիվանոթային և օղականոթային: Անոթները կարող են տեղադրված լինել մեկական և խմբերով: Ծառի աճման հետ նրա ներքին, ավելի հին բնափայտը մահանում է, անցկացնող և պահեստային համակարգերն աստիճանաբար դադարում են գործել, որի հետևանքով ջրի, օսլայի, մասամբ՝ ճարպի պարունակությունը պակասում է, իսկ աղաղանյութերինը և խշժերինը ավելանում: Բնափայտի բոլոր բջիջներին բնորոշ է փայտացումը՝ թաղանթների ներծծումը լիգնինով։ Բնափայտը ունի ժողովրդատնտեսական մեծ նշանակություն։ Կիրառվում է որպես շինանյութ, վառելանյութ, հումք է թղթի արդյունաբերության համար։