Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բնական Գազեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Propane-2D-flat.png

Բանական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են։ Դրանք հիմնականում կազմված են 80-90% մեթանից, 2-3% Էթանից, պրոպանից, բութանից, քիչ քանակությամբ ծծմբաջրածիններից, ազոտից և այլ իներտ գազերից։ Բնական գազերն առաջանում են նստվածքային ապարներում պարունակող օրգանական նյութերի փոխակեպրման հետևանքով և կուտակվում են գազի տեղաշարժման ճանաապարհին հանդիպող բնական խոռոչներում։ Բնական գազի ամենախոշոր հանքավայրը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահագներում Ալժիրում, Իրանում, Նիդերլանդներում, Ռուսաստանում (Արևմտյան Սիբիր)։

Բնական գազերի շարքերին են դասվում նաև նավթին ուղեկցող գազերը, որոնք լրիվ կամ մասամբ լուծված են նավթի մեջ կամ գտնվում են ազատ վիճակում և անջատվում են նավթի արդյունահանման ժամանակ։ Նավթին ուղեկցող գազերը պարունակում են քիչ քանակության մեթան, ավելի շատ էթան, պրոպան բութան, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ ծծմբաջրածին, ջրային գոլոշիներ, հելիում, արգոն։

Բնական գազը օգտագործում են որպես գազային վառելանյութ՝ կենցաղում, և հումք՝ քիմիական արդյունաբերության մեջ։