Վիքիփոքրիկում այժմ կա 1048 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բերինգ Վիտուս

Vikidia-ից

Ուշ աշուն է: Ուժեղ մրրիկները մոլեգնում են խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում։ Նավը մեկ հայտնվում է ալիքների կատարին, մեկ` գահավիժում անդունդը։ Երկինքը ծածկված է կապտագույն ամպերով, օրեր շարունակ նավաստիները չեն տեսնում ո՛չ արև, ո՛չ էլ աստղեր։ Ետևում են մնացել Ամերիկայի նոր հայտնագործած հյուսիս-արևմտյան ափերը, իսկ առջևում փոթորկուն օվկիանոսի անեզր տարածությունն է: Եվ հանկարծ լսվում է հերթապահի կանչը. «Ցամաք»։ Բոլորը նետվեցին դեպի վեր, սողալով մոտեցան անգամ լնդախտից մեռնողները: Իր նավախցիկից դուրս եկավ նաև ծանր հիվանդ կապիտան-կոմանդոր Վիտուս Բերինգը։

Վիտունգ Բերիգ... Առաջին երկրախույզներից մեկը, որի անունը մնացել է աշխարհի բոլոր քարտեզներում: Նա ծնվել է Դանիայում, բայց պատանեկան տարիներին ծառայություն է ավելացել ռուսական ցար Պետրոս Առաջինի նավատորմում և Ռուսաստանը դարձել է նրա երկրորդ հայրենիքը: Բերինգը մասնակցել է ծովային դժվար արշավանքների, ռուսական դրոշի ներքի կռվել շվեդների դեմ, ծովագնաց կազակ Սեմյոն Դեժնևից հետո առաջինն է անցել Ասիայի և Ամերիկայի միջև ընկած նեղուցով: Այդպես ապացուցվեց, որ հյուսիսում երկու մայքցամաքները իրար չեն միանում, այլ բաժանվում են նեղուցով: Եվ ահա երկու` «Սուրբ Պետրոս» և «Սուրբ Պողոս» նավերը ուղղություն վերցրին դեպի հյուսիս-ամերիկյան անծանող ափերը: Կամչատկայի Պետրոպավլովսկի նավահանգստից նրանք հեռացան հունիսյան մի խաղաղ պայծառ առավոտ: Բայց շուտով ուժեղ փոթորիկներ սկսվեցին: Նավաստիների համար դժվար էր այդ անծանոթ, անհանգիստ ջրերում: Վերջապես, ավելի քան մեկ ամիս անց, նրանք ցամաք տեսան` Ալյասկայի հարավային ափերը: Բայց արդեն մոտենում էր աշունը: Եղանակը օր օրի վատանում էր: Նավաստիները մեռնում էին լնդախտից: Բերինգը որոշեց շուտափույթ տուն վերադառնալ. նա վախենում էր աշնանային փոթորիկներից, մառախուղից, օտար ափերում ձմեռելուց: Ճանապարհին արշավախումբը տեսավ նոր կղզիներ։