Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բասկետբոլի առողջապահություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Բասկետբոլի

Բասկետբոլը զարգացնում և ամրապնդում է հենաշարժողական ապարատը, բարձրացնում շնչառական և սիրտանոթային համակարգերի ֆունկցիոնալ հնարավորությունները, բարելավում տեսողական, շարժողական, անդաստակային վերլուծիչների աշխատանքը, շարժումների համաձայնեցումը, մեծացնում ընդհանուր ֆիզիկական դիմացկունությունը, իսկ առանձնահատկությունների շնորհիվ այն մատչելի է երիտասարդների (սովորաբար մինչև 3638 տարեկան) համար։

Խաղի տարրերը կարելի է սովորեցնել 10-12, իսկ հատուկ մարզումներն սկսել 12-14 տարեկանից։ Ըստ տարիքային խմբերի (երեխաներ, պատանիներ և աղջիկներ), որպես կանոն, մրցումների մասնակցել թույլատրվում է մշտական մարզումներից 1-1,5 տարի հետո։ Ցածր դպրոցական տարիքի երեխաների և պատանիների պարապմունքների ընթացքում սահմանափակվում են խաղի տևողությունը, խաղահրապարակի չափերը, զամբյուղի բարձրությունը, գնդակի քաշը, կանոնակարգվում մրցումների քանակը։