Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բաոբաբ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Adansonia digitata MS 10040.jpg

Բաոբաբն աճում է Աֆրիկայում, Մադագասկարում և Հյուսիսային Ավստրալիայում․ ապրում է 4-5 հզ․ տարի։ Բարձրությունը 18-25 մ է։ Բաոբաբի ծաղիկները շատ խոշոր են և սպիտակ, պտուղները՝ երկար, վարունգանման, հյութալի, քաղցրահամ միջուկով, որը կարելի է ուտել։ Բաոբաբը տերևաթափ է լինում ամռանը։

Ծառը չի այրվում, որովհետև նրա բնափայտը հագեցած է ջրով։ Աֆրիկացիները ասում են․ <<Բաոբաբը մեծ է, բայց նրանից փոքրիկ խարույկ անգամ չես վառի>>։ Փոխարենն ուղղակի զարմանահրաշ է բնի հաստությունը շրջանագիծը հասնում է 25 մ-ի։ Բաոբաբը գրկելու համար մի ամբողջ դասարան պետք է միմյանց ձեռք բռներ։ Այդպիսի խոշոր ծառից կարելի է այնքան վառելափայտ մթերել։ Բայց արի ու տես, որ այդ վառելափայտն անօգուտ կլիներ․ բաոբաբի բնափայտը չի այրվում։

Բաոբաբն ուրիշ առանձնահատկություններ էլ ունի։ Օրինակ, տերևաթափ է լինում ոչ թե ձմռանը, այլ ամռանը։ Աֆրիկայում, ուր աճում է բաոբաբը, ամռանը շատ շոգ է։ Իսկ տերևները խոնավություն են գոլորշիացնում։ Բաոբաբն էլ, որպեսզի քիչ խոնավություն կորցնի, շոգին է տերևաթափ լինում։ Իսկ ձմռանը, երբ սկսվում է անձրևների շրջանը, նորից ծածկվում է թաթաձև տերևներով և խոշոր, մինչև 20 սմ տրամագիծ ունեցող սպիտակ ծաղիկներով։ Բաոբաբի պտուղները երկար են, վարունգանման, հյութալի, քաղցրահամ միջուկով, որը կարելի է ուտել։ Բաոբաբի տերևներից թել են պատրաստում, որից հյուսում են գործվածքներ ու պարաններ։