Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բանգլադեշ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Բանգլադեշ պետություն, որը սահմանակից է Հդկաստանին և Պակսիտանին: Բանգլադեշ նշանակում է «բենգալացիների երկիր»։ Այդ երիտասարդ պետությունը կազմավորվել է 1971 թվականին։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բենգալացիների երկրում» կլոր տարին տաք է։ «Բենգալացիների երկիրը» համեմատաբար փոքր տարածք ունի, բայց բնակչությունն ավելի շատ է, քան Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում կամ Իտալիայում: Դրա համար էլ երկիրը խիտ է բնակեցված։ Բենգալացիների մեծ մասն ապրում է գյուղական վայրերում։ Տները կառուցում են անպայման բարձրադիր տեղում հնդկեղեգից փայտից կամ աղյուսից, տանիքները ծածկում են ծղոտով, արմավենու տերևներով, իսկ ով հարուստ է` թիթեղով: Երբ գետերը վարարում են, մարդիկ հաճախ միայն նավակներով են միմյանց այցելում: Տները շրջապատված են դաշտերով և մրգի այգիներով, ցանքի համար օգտագործվում է յուրաքանչյուր հողակտորը: Ողողվող դաշտերում մշակում են բրինձ, որը բենգալացիների գլխավոր սնունդն է: Մշակում են նաև բանջարեղեն, ադամաթզենի (բանան), կոկոսյան արմավենի։ Շնորհիվ այն բանի, որ ջերմությունն ու խոնավությունն առատ են, տարվա ընթացքում դաշտերից հավաքում են երկու և, նույնիսկ երեք բերք։ Դաշտերը մշակելու համար օգտագործում են գոմեշներ, իսկ բրինձը ձեռքով են տնկում: Երկրում շատ ջուտ են աճեցնում: Նրա երկար և դիմացկուն մանրաթելերից հյուսում են ճոպաններ, պարկի գործվածք, գորգեր։ Ջուտի բերքահավաքով և արտահանությամբ Բանգլադեշը աշխարհում առաջին տեղերից մեկն է գրավում։ Արտահանում են նաև թեյ: Երկրում մեծ քաղաքներ, գործարաններ և ֆաբրիկաներ գրեթե չկան: Բանգլադեշի ամենամեծ քաղաքը մայրաքաղաք Դաքան է։ Բանգլադեշը հարևան երկրների հետ պահպանում է բարեկամական հարաբերություններ: Հնդկաստանի հետ կնքված է խաղաղության բարեկամության և համագործակցության պայմանագիր։