Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բահրեյն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Բահրեյնը գտնվում է Հարավարևմտյան Ասիայում՝ Պարսից ծոցի ափին։ Զբաղեցնում է մայրցամաքային և բուստային ծագման ավելի քան 30 կղզի։

Կղզիների մակերևույթը լեռնային է, կլիման՝ արևադարձային է։ Գերակշռում են սրևադարձային անապատները։ Երկրում կա խմելու ջրի մեծ պակաս։

Բահրեյնը դեռևս մեր թվաքանության սկզբներին արաբական իշխանություն էր․ IV-VI դարերում մտել է Սասանյանների պետության, ապա՝ Արաբական խալիդության մեջ։ XVI դարում երկիրը նվաճել են պորտուգալացիները, 1871թ-ին՝ անգլիացիները, իսկ XX դարի 20-ական թվաքանների վերջին ներթափանցել են ամերիկացիները՝ հիմնելով նավթային ընկերություններ։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 1971թ-ին։

Բահրեյնի գլխավոր հարստությունը նաթն է, սակայն վերջին 50 տարիների ընթացքում արդյունահանման մեծ ծավալների հետևանքով պաշարները խիստ նվազել են։

Գյուղատնտեսության նպատակով օգտագործվում է երկրի տարածքի 5%-ը։ Մշակում են փյունիկյան արմավենի, բատատ, հացահատիկային բույսեր։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ և անասնապահությամբ։