Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բազմաստվածություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Հունական պանթեոնի աստվածները

Բազմաստվածությունը հեթանոսական կրոնի ձև, որն ընդունում է մեկից ավելի աստվածների գոյությունը։ Պատմական զարգացման ընթացքում բազմաստվածությունը իր տեղը զիջել է միաստվածությանը, որում, սակայն, պահպանվել են նրա առանձին տարրեր։ Աստվածաշնչում բազմաստվածությունը կոչվում է հեթանոսություն՝ որպես միակ Աստծուն դավճանելու հասկացություն, որում սիստեմատիկորեն հայտնվում էին հրեաները: Ըստ Հին Կտակարանի, միաստվածությունից և Յահվեից նահանջի համար, Աստված պատժեց հրեաներին, ովքեր նվաճվեցին հեթանոս ազգերի կողմից: Ասորեստանը ստրկացրեց Հյուսիսիսրայելական թագավորությունը, իսկ հետո Բաբելոնը նվաճեց Հուդայի թագավորությունը՝ գերի վերցնելով հրեաներին: