Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բազմանկյուն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Մի անգամ Եռանկյունն ու Քառանկյունը սկսեցին վիճել: Դու ինչ բազմանկյուն ես որ, ասում է Քառանկյունը, ընդամենը երեք անկյուն ունես: Երեքն ի՞նչ է որ։ Իսկ, այ, ես չորս անկյուն ունեմ Հետո ի՞նչ, նեղացավ Եռանկյունը, փոխարենը եթե քո մեջ անկյունագիծ տարվի, բոլորը կտեսնեն, որ դու կազմված ես երկու եռանկյունուց: Լսեցին այդ վեճը երկու Տասնանկյուն և փորձեցին հաշտեցնել վիճողներին։ Դուք երկուսդ էլ բազմանկյուն եք, ասում է համարյա կլոր կոտրատված եզրերով ափսե հիշեցնող ուռուցիկ Տասնանկյունը։ Ես էլ եմ բազմանկյուն, Քառակուսին էլ։ Շեղանկյունն էլ: Միայն թե մեզանից ամեն մեկը տարբեր քանակի անկյուններ ունի, բայց անպայման ունի: Այլ ոչ թե Շրջանագծի և շրջանի նման։ Մենք` բոլոր բազմանկյուններս, նաև կողմեր ունենք՝ որքան անկյուն, նույնքան էլ կողմ: Վեցանկյունը վեց կողմ ունի, Տասներկուանկյունը` տասներկու, բայց մենք դրա պատճառով երբեք չենք գժտվում Վեցանկյան և Տասներկուանկյան հետ: Բացի դրանցից, բոլոր բազմանկյունները պարագիծ ունեն, որն ստացվում է, երբ բոլոր կողմերը վերցվում են միասին։ Պարագիծը, կարելի է ասել, մեր հագուստն է, մեր եզրը։ Եվ բոլոր բազմանկյուններն էլ մարդկանց համար շատ օգտակար են։ Մեր օգնությամբ պատրաստում են մանրատախտակ և հախճասալիկ նախագծում տներ և հորինում նոր մեքենաներ այնպես որ մենք՝ բազմանկյուններս, վիճելու պատճառ չունենք։ Հաշտվեցին Եռանկյունն ու Քառանկյունը: Տասնանկյունները նրանց հրաժեշտ տալիս հանեցին գլխարկները և մի ակնթարթ նմանվեցին տասնմեկանկյուններին:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։