Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բադիկներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Tunnel of ducks.jpg


Ընտանի բադերին գնահատում են համեղ մսի, փափուկ աղվամազի և ամուր փետուրների համար։ Մեր երկրում բազմացնում են ընտանի բադերի բազմաթիվ ցեղեր։ Առանձնապես հայտնի են երկու սպիտակ (մոսկովյան և պեկինյան), մոխրագույն (ուկրաինական) ևսև սպիտակակուրծք (խարկովյան) ցեղերը Բադերը ջրային թռչուններ են, և տարվա տաք եղանակներին իրենք Են կեր հայթայթում լճակներում, լճերում և բրնձի դաշտերում Կերակրվում են ծանծաղ ջրերում, հազվադեպ են սուզվում, ավելի շատ ձգտում են լայն կտուցով հասնել հատակին ջրից դուրս թողնելով պոչը. Երբ ջրամբարները սառչում են, բադերին կերակրում են տանը ուտելիքի մնացորդներով, եփած կարտոֆիլով, ծլած հացահատիկով Բադեր բազմացնելն օգտավետ է Նրանք արագ են աճում, և 70 օրվա ընթացքում նրանց քաշը հասնում է մինչև 3-4 կգ-ի Բադեր շատ են բազմացնում կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների թռչնաբուծական խոշոր ֆերմաներում Ընտանի բադերը սերում Են վայրի բադից կռնչաբադից՛ Վերջինս, ինչպես նաև մյուս բադերը (մոխրագույն, փասիանաբադ, լայնակտուց, հողմաբադ և մրտիմ), տարածված է մեր երկրի բոլոր ջրավազաններում Կռնչաբադը բնադրում է գրեթե ամբողջ եվրոպայում Ասիայում և [[Հյուսիսային Ամերիկա]]յում։ Վաղ գարնանը էգն ածում է 8– 11 ձու։ Հազիվ չորացած աղվամազոտ բադիկներն արդեն կարող են արագ տեղաշարժվել ցամաքում, լողալ և սուզվել Կռնչաբադերը սնվում են, հիմնականում, ջրային բույսերով, միջատներով, փափկամորթներով Բադակտուց և եքիդնաձ

Բադեր մանդարիններ 2 կոնչաբադեր 3 սուլող մրտիմներ 4 պեկինյան ցեղի ըն տանի բադ Գիտնականները երկար ժամանակ չէին կամենում հավատալ բադակտուցի գոյությանը Նրա մասին պատմությունները համարում էին հնարովի բաներ, լեգենդներ։ Բայց երբ, ի վերջո, համոզվեցին, որ այդ արտասովոր կենդանին իրոք գոյություն ունի, ծագեց այն հարցը, թե ինչ է դա թռչուն, գազան՝ Սկզբում այդ կենդանուն անվանեցին թռչնագազան, իսկ հետո նաև բադակտուց Նա իրոք որ բադի նման կտուց ունի։ Իսկ գլխավորն այն է, որ բադակտուցը, ինչպես և թռչունները, ձու է ածում, այլ ոչ թե կենդանի ձագեր ծնում: Բադակտուցը շատ այնպիսի հատկանիշներ ունի, որոնք մոտեցնում են նրան սողուններին, օրինակ, արյունատար համակարգի կառուցվածքը, մարմնի ջերմաստիճանի խիստ տատանումները` նայած միջավայրի ջերմաստիճանին։ Նրանց ձվերը նույնպես ավելի շատ նման են սողունների ձվերին, քան թռչունների: Բայց բադակտուցին կաթնասուններին մոտեցնող հատկանիշներն անհամեմատ ավելի շատ են։ Եվ հիմնականն այն է, որ ձվերից դուրս եկող իր ձագուկներին նա կերակրում է կաթով: Բադակտուցներն ապրում են գետերի ափին: Մատների արանքում եղած լողաթաղանթի շնորհիվ նրանք լավ լողում են, կարող են երկար ժամանակ մնալ ջրում` հայթայթելով տարբեր ջրային միջատներ, նրանց թրթուրները, խխունջներ: Մյուս, ոչ պակաս զարմանալի կենդանին` եքիդնան, գերադասում է խիտ մացառուտներով կամ անտառներով ծածկված լեռնոտ վայրերը: Արտաքինով եքիդնան բադակտուցին նման չէ, ավելի շուտ հիշեցնում է մեր ոզնուն, միայն մի չորս անգամ ավելի մեծ է: Ինչպես և ոզնին, նա վտանգի դեպքում կծիկ է դառնում և նույնպես փշեր ունի: Այնուամենայնիվ, եքիդնան և բադակտուցը մոտիկ ազգակիցներ են: Նրանք կառուցվածքային շատ ընդհանրություններ ունեն: Եքիդնան, ինչպես և բադակտուցը, ձու է դնում, այլ ոչ թե կենդանի ձագեր ծնում։ Միայն թե նա ձվադրում է ոչ թե գետնին, ինչպես բադակտուցը, այլ իր փորի վրա գտնվող հատուկ պայուսակի՝ պարկի մեջ: Այդ պարկում՝ մաշկի հաստ ծալքում, նա սկզբնական շրջանում կրում է նաև ձվից դուրս եկած իր ձագուկին: Բադակտուցի և եքիդնայի մարմնի ջերմաստիճանը փոփոխվում է շրջապատի ջերմաստիճանի համեմատ: Եքիդնան, ինչպես և բադակտուցը, սնվում է միջատներով։ Նա արագ վազում է, ճարպկորեն փորում հողը, լավ մագլցում նույնիսկ զառիկող լանջերով: Ցավոք, մեր երկրում չես հանդիպի ո՛չ բադակտուցի, ո՛չ էլ եքիդնայի։ Նրանք ապրում են միայն Ավստրալիայում և Տասմանիայում: