Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բադեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Duck (3128750571).jpg

Բադերը, սագերը և կարապները կազմում են սագանմանների կարգի թռչունների մեծ խումբ, որոնց կենսակերպը սերտորեն կապված է ջրի հետ, ուստի նրանց հաճախ անվանում են ջրլողներ: Նրանց կարճ թաթերի վրա կան լողաթաղանթներ, իսկ փետուրները պատված են ճարպաշերտով: Բադերը չվող թռչուններ են: Հայտնի է նրանց մի քանի ցեղատեսակ մոտ 147 տեսակ: Բադերը տարածված են ամենուր, բացառությամբ Անտարկտիդայի: Մեծ մասամբ լողում են մաքուր ջրերում, իսկ ձագ հանելու ժամանակ դուրս են գալիս ցամաք: Բադերը ունեն կարճ պարանոց: Տարբեր տեսակներ ունեն տարբեր գունավորում՝ մոխրագույն, խայտաբղետ, սպիտակ, կապույտ, սև և այլն: Ոտքերը կարճ են՝ ծածկված թեփուկներով: Բադերն ամենակեր են. սնվում են բույսերով, միջատներով, թրթուրներով, խխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով: Հազվադեպ են սուզվում, գերադասում են լայն կտուցով հասնել հատակին՝ ջրից դուրս թողնելով պոչը:Ընտանի բադերը սերում են վայրի՝ կռնչան բադից, որը մտնում է իսկական կամ ազնիվ բադերի խմբի մեջ: Այս խմբի մեջ մտնում են նաև փասիանաբադը, մոխրագույն բադը, հողմաբադը, լայնակտուց բադը, սուլող մրտիմը և այլն: Հայաստանի Հանրապետությունում տարածված է բադերի 27 տեսակ:Ընտանի բադերն ունեն համեղ միս: Նրանց կերակրում են ուտելիքի մնացորդներով, եփած կարտոֆիլով, ծլած հացահատիկով: Նրանք արագ են աճում և 70 օրվա ընթացքում հասնում մինչև 3-4 կգ-ի: