Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բադ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Duck (3128750571).jpg

Ընտանի բադերին գնահատում են համեղ մսի, փափուկ աղվամազի և ամուր փետուրների համար Մեր երկրում բազմացնում են ընտանի բադերի բազմաթիվ ցեղեր։ Առանձնապես հայտնի են երկու սպիտակ (մոսկովյան և պեկինյան), մոխրագույն (ուկրաինական) և սև սպիտակակուրծք (խարկովյան) ցեղերը: Բադերը ջրային թռչուններ են, և տարվա տաք եղանակներին իրենք են կեր հայթայթում լճակներում, լճերում և բրնձի դաշտերում: Կերակրվում են ծանծաղ ջրերում, հազվադեպ են սուզվում, ավելի շատ ձգտում են լայն կտուցով հասնել հատակին` ջրից դուրս թողնելով պոչը: Երբ ջրամբարները սառչում են, բադերին կերակրում են տանը ուտելիքի մնացորդներով, եփած կարտոֆիլով, ծլած հացահատիկով:

Բադեր բազմացնելն օգտավետ է: Նրանք արագ են աճում, և 70 օրվա ընթացքում նրանց քաշը հասնում է մինչև 3-4 կգ-ի: Ընտանի բադերը սերում են վայրի բադից` կռնչաբադից: Վերջինս, ինչպես նաև մյուս բադերը (մոխրագույն, փասիանաբադ, լայնակտուց, հողմաբադ և մրտիմ), տարածված է մեր երկրի բոլոր ջրավազաններում: Կռնչաբադը բնադրում է գրեթե ամբողջ Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Վաղ գարնանն էգն ածում է 8-11 ձու։ Հազիվ չորացած աղվամազոտ բադիկներն արդեն կարող են արագ տեղաշարժվել ցամաքում, լողալ և սուզվել: Կռնչաբադերը սնվում են, հիմնականում, ջրային բույսերով, միջատներով, փափկամորթներով: