Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բագարան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Bagaran, Saint Theodore church, ancient Armenia.jpg

Բագարանն Այրարատ նահանգի Արշարունիք գավառի հյուսիսարևելյան ծայրում էր՝ Ախուրյան գետի աջ ափին։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ Բագարանը մեր թվարկությունից առաջ 2-րդ դարի սկզբին կառուցել է Երվանդունիների թագավորական տոհմի վերջին ներկայացուցիչ Երվանդ Դ-ն։ Բագարանում էր Հայաստանի հեթանոսական տաճարների գլխավոր համալիրը, մերձակայքում էր «Ծնդոց» կոչվող արհեստական անտառը։ Այնուհետև քաղաքը կորցրել է իր նախկին քաղաքական և հասարակական նշանակությունը։

IX դարում Աշոտ Բագրատունի Մսակերը գնել է Կամսարականների տիրույթները և Բագարանը դարձրել նախարարական ոստան։ IX դարի վերջերեին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր։ Այստեղ էր Բագրատունիների տոհմական գերեզմանատունը, որտեղ թաղված է արքայատոհմի հիմնադիր Աշոտ Ա Մեծ արքան։ Անիի Բագրատունյաց թագավորության վերացումից հետո Բագարանը անկում է ապրել։ 1394 թվականին քաղաքն ավերել են Լենկթեմուրի հրոսակները։ 1918-1920 թվականներին Բագարանի փոքրաթիվ հայերը գաղթել և բնակություն են հաստատել Արաքսի ձախ ափին, հիմանականում՝ ներկայիս Արմավիրի մարզի Բագարան գյուղում։