Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բաբելոնի կախովի այգիները

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Բաբելոնի կախովի այգիներն ավելի քան 2000 տարի մարդկանց մտովի ապշեցրել են, բայց ամենազարմանալին այն է, որ նրա իրական գոյության մասին որևէ վկայություն չկա։ Հնագետների պեղումներն այգիների որևէ հետք չեն հայտնաբերել ժամանակակից Իրաքի տարածքում գոյություն ունեցած հին Բաբելոն քաղաքում։ Ավանդաբար համարվում է, որ այգիները հիմնել է Նաբուգոդոնոսոր Երկրորդ թագավորը։ Պատմական փաստերը վկայում են, որ նա կառավարել է մեր թվարկությունից առաջ 605-562 թթ․ և հիմնադրել Բաբելոնի կայսրությունը։ Լեգենդը պատմում է, որ այս հզոր տիրակալը այգիները նվիրել է իր կնոջը՝ Ամիտիս թագուհուն։ Մեր թվարկությունից առաջ 539թ․ պարսկական արշավանքից հետո քաղաքը դատարկվել է՝ այգիներից թողնելով միայն սիրուն պատմությունները։ Այնուամենայնիվ, այդ տարածքներում նման այգիների մնացորդներ հայտնաբերվել են, և հնագետները կտոր-կտոր պատկերացում են կազմել, թե ինչպիսին էինք նրանք։