Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արտույտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Alauda arvensis 2.jpg

Դեռ ցուրտ է, գրեթե ամենուրեք ձյուն է նստած: Թեև մարտյան արևը պայծառ փայլում է, բայց լավ չի ջերմացնում: Սակայն, արդեն գարուն է: Դրա ապացույցը թռչնի զրնգուն երգն է, որ տարածվում է երկնքից։ Երգչին տեսնելն այնքան էլ հեշտ չէ, որովհետև արևն աչք է կուրացնում։ Բայց առանց նայելու էլ կարելի է անմիջապես ասել, որ դա արտույտն է, գարնանային մեր ամենավաղ թռչուններից մեկը: Նա միջին գոտի է վերադառնում մարտի վերջին կամ ապրիլի սկզբին: Ահա արտույտն ավելի ցած իջավ, և այժմ կարելի է մոտիկից զննել նրան: Փոքրիկ է, շագանակագույն մուգ պուտերով ու խալերով: Նման գունավորումը նրան օգնում է թաքնվելու թշնամիներից, երբ իջնում է գետին։ Արտույտն ապրում է միայն գետնին, ուր կեր է գտնում և բույն շինում: Նա հիանալի հարմարվել է այդ կյանքին․ ճանկերը երկար են և ուղիղ, հարմար խոտի վրա քայլելու: Եթե դուք պատահաբար արտույտի բույն գտնեք, շտապ հեռացեք, մի անհանգստացրեք թռչուններին: Այդ դեպքում հաջորդ գարնանը ոչ թե մեկ արտույտ, այլ արտույտների մի ողջ ընտանիք վնասատուներից կպաշտպանի դաշտերը և զրնգուն երգերով կուրախացնի մարդկանց: Դաշտային արտույտից բացի, որի մասին պատմեցինք, մեր երկրում ապրում են նաև տափաստանային, փուփուլավոր և այլ տեսակի արտույտներ։ Հայկական լեռնաշխարհում ապրում է 7 տեսակ, Ջավոլժիեում և Արևմտյան Սիբիրում կան սև արտույտներ։ Իսկ առհասարակ հայտնի է արտույտի 78 տեսակ։