Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արտեմիսի տաճարը Եփեսոսում

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Miniaturk 009.jpg

Եփեսոսը հունական խոշորագույն քաղաքներից էր Հոնիայում։ Հոնիայի հարուստ պոլիսներում մեծ շինարարություն էր գնում․ Սամոսում կառուցվել էր Հերայի մեհյանը, Մելեթում՝ Ապոլոնի մեհյանը, Եփեսոսում՝ Արտեմիսի մեհյանը և այլն։

Այս վերջին մեհյանը վերակառուցվել է շատ անգամներ, սակայն վաղեմի փայտե շինությունները քայքայվում էին, հրդեհները ճարակ դառնում կամ ավերվում այստեղ հաճախակի կրկնվող երկրաշարժերից։ Այդ իսկ պատճառով մ․ թ․ ա․ 6-րդ դարի կեսերին եփեսացիները որոշում են քաղաքի հովանավոր աստվածուհու համար կառուցել մի հրաշակերտ բնակարան, որին իրենց մասնակցությունն են ունենում նաև հարևան քաղաքներն ու պետությունները։ Պլինիուսը, նկարագրելով մեհյանը, գրել է․ «․․․ նրան շրջապատում են հարյուր քսանյոթ սյուներ, որոնք նվեր են բերվել նույնքան թագավորների կողմից»։