Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արտաշատ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Artashat0.jpg

Արտաշատ, քաղաք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավ-արևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։ Արտաշատը գտնվում է Երևան-Նախիջևան-Բաքու և Նախիջևան-Թավրիզ երկաթուղու ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա։ Կառուցվել է հայոց Արտաշես Ա արքայի կողմից մ.թ.ա. 176 թ.-ին և ծառայել է որպես Մեծ Հայքի մայրաքաղաք մ.թ.ա. 185 - մ.թ.120 թթ.։ Ներկայիս Արտաշատ քաղաքն ունի 25, 400 բնակչություն և գտնվում է 5 կմ հյուսիս-արևմուտք պատմական Արտաշատից։ Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության՝ Արտաշես Ա արքայի օրոք։ Կարթագենացի զորավար Հաննիբալը փախել էր իր երկրից և հանգրվանել Հայաստանում։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի նախագծումն ու կառուցման աշխատանքների իրականացումը։ Քաղաքի կառուցման աշխատանքները սկսվում են մ.թ.ա. 197 թ.-ին (ըստ Մ. Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատության) և տևում 30 տարի։ Քաղաքը կառուցվում է Խոր Վիրապի (այժմ քրիստոնեական եկեղեցի այն ժամանակ բանտ ավազակների համար)։ Քաղաքը գտնվում էր Մեծամոր և Արաքս գետերի խառնարանում։ Քանի որ քաղաքը նախագծել էր Հաննիբալը, քաղաքին տալիս են երկրորդ անուն՝ Հայկական Կարթագեն։ Քաղաքը բաղկացած է 4 թաղամասերից: Քաղաքն ունի 6 դպրոց, որոնցից՝ մեկը ավագ է իսկ հինգը միջնակարգ, գործում է 7 պետական մանկապարտեզ, սակայն կան նաև մասնավոր հաստատություններ, նախկինում գարծել է համալսարան։ Քաղաքում գործում է մարզադպրոց և մարզադպրոցին կից ֆուտբոլային խաղադաշտ, որը տեղավորում է մոտ 3000 հանդիսական։ Քաղաքի զարդն է համարվում տեղի՝ Ամո Խարազյանի անվան Արտաշատի Պետական թատրոնը, որը տեղավորում է 500-ից ավել հանդիսական։ Այստեղ գործում է նաև մշակույթի տուն։ Քաղաքում է գտնվում նաև Արարատի Մարզային հիվանդանոցը, ինչպես նաև քաղաքային պոլիկլինիկան։