Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արշակ ll

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Արշակ Բ-ն հաջորդել է հորը՝ Տիրանին, ում գերել և կուրացնել էր տվել Պարսից արքան Շապուհ||-ը։ Թեև նա գահակալել է Հռոմի և պարսկաստանի համաձայնությամբ, սակայն չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն։ Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղախությամբ, բարգավաճել և հզորացել է։ Կաթողիկոսական աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին։ Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թվականին գումարվել է հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոսական սովորությունների դեմ կաննորներ․ արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությանը, բազմակնությունը և այլն։ Նրանց ջանքերով Հայաստանում հիմնվել են հիվանդանոցնել, աղքատանոցներ, հյուրանոցներ գավառներում բացվել են նոր դպրոցներ։

359 թվականին վերսկսվել է պատերազմը Պարսկակստանի և Հռոմի միջև։ Հայստանի սահմանները վտանգվել են պարսից կողմից, ուստի Արշակ Բ-ն ընդունել է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը։ Նա արշավանք է սկսել՝ Հայոց Միջագետքը Պարսիկներից ազատագրելու համար և կայսր Հուլիանոսի բանակին միանլու համար։ Սակայն զոհված Հուլիանոսին հաջողվեց Հովիանոսը, դավաճանելով Արշակին 363 թվականին դաշնագիր է կնքում Շապուհի հետ և, չնայած կռվելու բավարար ուժեր ուներ ընդունելու է նրա առաջարկած ծանր ու ստորացուցիչ պայմանները։ Համաձայն դաշինագրի, հռոմեացի պստմիչ և այդ ատերազմի մասնակից Ամմիանոս Մարկելլինոսն անվանել է «Ամոթալի», Հռոմը Պարսկաստանին է զիջել Արվաստանը, Աղձնիքը,Մոքսը, Կարդուքը, Ծավդեքը, Ռեիմենեն Շապուհի հետ գործարք կնքել՝ ի հաշիվ հայկական տարածքների։

Շապուհը հարկադրված դադարեցրել է հարձակումները ու դիմել նենգ միջոցների, Արշակ Բ-ի դեմ նախ հրավիրել է Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին ապա հաշտություն կնքելու պատրվակով, մայրաքաղաք Տիզբոն էհրավիրել նարան։ Հայոց թագավորին և սպարապետ Վասակ Մամիյոնյանին բանտարկել է Անհուշ բերդում։ Շապուհի հրամանով Արշակին կուրացրել է և տանջամահ են արել, իսկ Վասակին՝ մորդազերծ։

Արշակ Բ-ի մասին գրել է Րաֆֆին «Սամվել» պատմավեպում, նրան են նվիրված Ստեփան Զորյանի «Հայոց բերդ», Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրերդ» պատմավեպերը և Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերա։