Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արմեն Տիգրանյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Armen Tigranyan.jpg

Արմեն Տիգրանյանը վաղ տարիքից նվագել է Ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին։ Նրա երաժշտական ճաշակի ձևավորման վրա էապես ազդել է Շիրակի երաժշտարվեստի, հայկական ժողովրդական և գուսանական երաժշտության առանձնահատկությունների յուրացումը։ Նրանց տանը հաճախ են հավաքվել արվեստագետներ, բանաստեղծներ, կազմակերպվել գրական-երաժշտական երեկոներ։

1894 թվականին Տիգրանյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս։ 1902 թվականինն ավարտել է երաժշտական ուսումնարանի Ֆլեյտայի և երաժշտության տեսության դասարանները։ Նույն թվականին Տիգրանյանը վերադարձել է Ալեքսանդրապոլ։

Նա համերգներով շրջագայել է Թիֆլիսում, Բաքվում, Կարսում։

1908 թվականին սկսել է գրել առաջին՝ «Անուշ» օպերան։ Նույն թվականին ներկայացել է Թիֆլիս։ 1913 թվականին բնակվել Թիֆլիսում․ մասնակցել է Հայոց երաժշտական ընկերության աշխատանքներին։ 1920-30-ական թվականներին ստեղծել է մի շարք երգեր, խմբերգային երկեր, դաշնամուրային պիեսներ։

Նրա անունով կոչվել են փողոցներ, երաժշտական դպրոցներ Երևանում և Գյումրիում։ Գյումրիում է գտնվում նրա տուն-թանգարանը։