Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արմավիր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Armavir central square.jpg

Արմավիրը գտնվում է Երասխի ձախ ափին, Արարատեան դաշտում։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին (մ.թ.ա. II հազարամեակից առաջ), ըստ ավանդության "Հայկ Նահապետի թոռ Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունն իր թոռան՝ Երաստի անունով դնում է Երասխ"։ Արարատյան կամ Վանի թագավորության (Ուրարտական) շրջանում՝ մ.թ.ա. մոտ 776 թ.-ին, Արգիշտի Առաջին թագավորն այստեղ կառուցել է բերդ, և իր անունով այն կոչել Արգիշտիխինիլի, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-5-րդ դարերում։ Ուրարտական պետության անկումից հետո Արմավիրը շարունակել է գոյատևել, և մ.թ.ա. 331 թ.-ին դարձել է Արարատյան նոր Հայկական թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել էին Երվանդունիները։ Մ.թ.ա. III-II դդ. Արմավիրը քաղաքական, տնտեսական, մշակութային և հոգևոր խոշոր կենտրոն էր։ Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսյաց անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի սաղարթների սոսափյունով։ Մ.թ.ա. 189 թ.-ին, երբ Արտաշէս Ա-ն հիմնադրեց Մեծ Հայքի թագավորությունը, Արմավիրը դարձավ նրա մայրաքաղաքը։ Արտաշատի հիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք լինելուց։ Չնայած այն հանգամանքին որ պատմահայր Մովսես Խորենացին նկարագրելով Արմավիրի կառուցումը և նրա դերն ու նշանակությունը որպես հայոց մայրաքաղաք, միաժամանակ նշում է որ ժամանակի ընթացքում քաղաքական հանգամանքների բերումով, Արմավիրը սկսեց անկում ապրել և դարերի ընթացքում կորցրեց քաղաքական, մշակութային, առևտրա-տնտեսական նշանակությունը և արդեն 5-րդ դարից սկսած հիշատակություններում հանդիպում է որպես «լքյալ մայրաքաղաք»։

Բագրատունիների օրոք ունեցել է ավելի քան 10 հազար բնակիչ և թագավորության չորրորդ քաղաքն էր։ Մատենագրությունից, ինչպես նավ պեղումների արդյունքում հայտնի են դարձել՝ Արմավիր քաղաքի երկու թաղամասերը՝ Ալիսո(ու) և Բլուր ինչպես նաև տնտեսական նշանակության շինություններ՝ դարբնոց, թոնատներ, արհեստանոցներ, ձուլարաններ, դեղատուն, երկու խաղողի ճզման հնձաններ։

1712 թ.-ից, Երևանի պարսկական խանի որոշմամբ սկսեցին կառուցել Սարդարապատի բերդը, ինչով և սկսվեց Արմավիր մայրաքաղաքի արհեստական ավերումը։ Հին քաղաքը օգտագործելով որպես «պատրաստի քարհանք» ավերակների մոտակայքում նոր բերդի, նոր բնակավայրի և տեղացիների բնակելի տների կառուցման համար։ Սարդարապատի բերդը հանդիսավոր կերպով բացվեց 1779 թ.-ին։

Բերդի տարածքը կազմում էր 10-12 հազար հեկտար, ուներ 10-12 , տեղ-տեղ մինչև 15 մետր բարձրությամբ պարիսպներ և բազմաթիվ աշտարակներ: Երևանի պարսկական խանության ամրացված բերդերից էր։ 18-րդ դարում Սարդարապատը արևմտահայ գաղթականների և այստեղ տեղակայված պարսկական խանի զորքերի հաշվին, վերածվեց մոտ 10 հազար բնակչություն ունեցող քաղաքի, ըստ հայկական աղբյուրների, Սարդարապատը ուներ մոտ երկու հազար հիմնական բնակչություն, մեծամասամբ հայեր, բերդը ուներ նաև խաղողի և այլ պտղատու այգիներ, բամբակի և քրնջութի ցանքատարածություններ, մեծաքանակ ցորենի դաշտեր, ինչն ապացուցում է ռուսական բանակի ձեռքն ընկած մեծաքանակ հացահատկի պահեստները:

1827 թ.-ի սեպտեմբերի 20, Պասկևիչի և Կրասովսկու հրամանատարությամբ ռուսական բանակին հաջողվեց գրավվել այն, ավերելով հայոց Արմավիր մայրաքաղաքի արձանագրություններով կառուցած բերդը: Այստեղ է գտնվել նաև Արգիշտի Ա-ի Արմավիր-Արգիշտիխինիլիի հիմնադրման արձանագրությունը:

Արմավիր քաղաքի թաղամասերի և շրջակա ագարակների հիմքի վրա 17-19-րդ դդ ձևավորվեցին նախ ագարակային, ապա գյուղական համայնքներ, որոնք ներկայումը կազմում եմ Արմավիրի մարզի Արմավիր, Հայկավան, Այգեշատ, Բամբակաշատ, Ջրաշեն, Նոր Արտագերս և Նալբանդյան գյուղերը։


Արմավիր կայարան 1927թ. Ներկայիս Արմավիր քաղաքը որպես բնակավայր հիմնադրվել է 1903թ.-ին։ Դեռևս 1899թ.-ին, երբ կառուցում էր Թիֆլիս(Թբիլիսի) - Երևան երկաթուղին, սկսվեց նաև Սարդարապատ կիսակայարանի կառուցումը, որը տևեց 4 տարի և ավարտվեց 1903թ.-ին։ Կիսակայարանի մոտ կառուցել էին նայև երկաթուղին սպասարկող անձնակազմի համար նախատեսված բնակարաններ և հենց այդ թաղամասը դարձավ ապագա քաղաքի հիմքը։ Քանի որ, նորաստեղծ բնակավայրը տրանսպորտային կարևոր նշանակություն ունեցող՝ Թիֆլիս - Երևան երկաթուղու կայարան էր, այն սկսեց արագորեն զարգանալ։ Չնայած հայ ժողովրդի համար ծանր հանգամանքներին, արդեն 1926թ.-ի մարդահամարի տվյալներով բնակավայրն ուներ մոտ 600 բնակիչ։ 1931թ. Հայաստանի Խորհրդային Հանրապետության կառավարությունը, հաշվի առնեկլով երկրի տնտեսության համար կայարանի նշանակությունը անվանակոչում է Հոկտեմբերյան, իսկ 1935թ.-ին նկատի ունենալով նաև բնակչության արագ աճը շնորհում է քաղաքի կարգավիճակ։

Անկախացումից հետո քաղաքը դարձավ ՀՀ Արմավիրի մարզի մարզկենտրոն և 1996 թ.-ին վերանվանվեց Արմավիր։ Մինչև քրիստոնեությունը պետական կրոն ընդունելը ըստ Մովսես Խորենացու Արմավիրում եղել են երեք հեթանոսական տաճարներ՝ լուսնի, արևի և նախնիների հիշատակման տաճարները։

Արմավիր քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը կազմել է նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը ում մտահաղացումով քաղաքի հատակագծի վերջնական տեսքը պետք է նմանվեր շոգեքարշի (հաշվի էին առել այն փաստը որ քաղաքն այդ ժամանակ հայտնի էր որպես երկաթուղային կայարան): Այժմ գործող երկաթուղային կայարանը նույնպես նախագծել և կառուցել է Ալեքսանդր Թամանյանը 1927թ.։ Կայարանի հարևանությամբ դեռևս իր գոյությունն է պահպանում 1903թ. կառուցված կայարանի հին վարչական շենքը, ինչպես նաև 1902թ. կառուցած ջրհան կայանը որը ժամանակին ջրով էր ապահովում ամբողջ շրջանը։ Հետագայում գլխավոր հատակագծեր կազել են 1940, 1955, 1976 և 2010 թվականներին[1]:

2011-2014 թվականներին կառուցվել է քաղաքի միակ եկեղեցին և օծվել 2014 թվականի մայիսի 31-ին։ Արմավիրում այսօր գործում է 10 միջնակարգ դպրոց, 12 մսուր-մանկապարտեզ, 1 համալսարան, 2 քոլեջ, 1 մարզադաշտ «Հոբելյանական» որը հայաստանում մեծությամբ երրորդն է, 3 մարզադպրոց, 1 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, 1 գեղարվեստի դպրոց, 5 գրադարան, մշակույթի տուն, ռազմա-մարզական վարժարան, գիշերօթիկ դպրոց, 2 հեռուստաընկերություն, կենդանաբուսաբանական այգի, որը հանրապետությունում երկրորդն է և զբաղեցնում է 8 հա տարածք, «Բարեկարգում» տնօրինությունը, «Արմավիրի ջրամատակարար» ՓԲԸ, մշակույթի տներ, քաղաքային զբոսայգի և այլն: Քաղաքում գործում են կոնյակի, պահածոների, կաթի և կաթնամթերքի, հացի, գազապարատուրայի, մոլիբդենի հարստացման, շինանյութերի արտադրության, կահույքի արտադրության գործարանները, փոքր և միջին բիզնեսով զբաղվող բազմաթիվ արտադրական և սպասարկման ծառայություններ իրականացնող ձեռնարկություններ: