Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արկտիկա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Արկտիկա, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը, նրա կղզիները և Եվրոպայի, Ասիայի ու Ամերիկայի հյուսիսային ծայրամասերը միասին անվանում են Արկտիկա (<< Արկտիկոս>> հունարեն բառից, որ նշանակում է <<հյուսիսային>>) Այնտեղ, սառուցյալ օվկիանոսի սառույցների մեջ է գտնվում Հյուսիսային բևեռը։ Մինչև մայրցամաքների ծայրամասերն ընկած մերձբևեռային տարածությունն անվանում են կենտրոնական արկտիկա։ Տարվա մեջ մի քանի ամիս այնտեղ բևեռային գիշեր է լինում։ Այդ շրջանում աստղերը, լուսինը և մեկ էլ բևեռային երփներանգ շերտերն են միայն, որ լուսավորում են անծայրածիր տարածությունները, իսկ արևն ամենևին չի երևում։ Առաջին անգամ արևը հորիզոնից դուրս է նայում մարտին ընդամենը մեկ րոպեով, և այդ օրից ավելի ու ավելի երկար է մնում երկնքում։ Սկսվում է բևեռային շլացուցիչ ցերեկը, որը նույնպես մի քանի ամիս է տևում։