Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արծաթագործություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Արծաթագործությունն արծաթե իրերի պատրաստման արվեստն է, հաճախ՝ այլ թանկարժեք մետաղների և քարերի համադրությամբ։ Տարածված էր Հին Եգիպտոսում, Հունաստանում, Իրանում, Չինաստանում, Հնդկաստանում, Բյուզանդիայում և այլուր։

Հայաստանում արծաթագործությունը զարգացել է հին ժամանակներից։ Արծաթե գեղարվեստական ուշագրավ իրեր են հայտնաբերվել Էրեբունիում, Երզնկայի շրջանում (մ․ թ․ ա․ V-IV դարեր), Արտաշատում (մ․ թ․ ա․ II-I դարեր)։ Կարևոր կենտրոններ էին Վանը, Կարինը, Երևանը, Անին, Թիֆլիսը, Ալեքսանդրապոլը։

Արծաթագործության հրաշալի նմուշներ են ստեղծել Կիլիկիայի հայ վարպետները։ Կիրառել են ձուլման, դրվագման, ցանցկեն, սևադապատման, արծնակիտման և այլ եղանակներ։ Հայ վարպետները պարտաստել են արծաթե թագեր, ճակատնոցներ, գոտիներ, սպասք, ձեռագրերի կազմեր և այլ իրեր։