Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արաքս (գետ)

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ինչպես Նեղոսը՝ եգիպտացիների, Վոլգան՝ ռուսների, այնպես էլ Արաքսը հայերի համար եղել է սնող, կյանք պարգևող, սիրելի գետ և կոչվել Մայր Արաքս։

Արաքսը վերին հոսանքում անցնում է Թուրքիայով, միջին հոսանքում սահմանային գետ է Հայկական ԽՍՀ-ի և Թուրքիայի (150 կմ երկարությամբ), Նախիջևանի ԽՍՀ-ի և Իրանի, Հայկական Հ-ի և Իրանի (40 կմ), իսկ այնուհետև՝ Ադրբեջանական ԽՍՀ ի և Իրանի միջև։ Ստորին հոսանքում Արաքսը հոսում է Ադրբեջանական ԽՍՀ-ով։ Արաքսի ավազանին է պատկանում Հայկական ԽՍՀ-ի տարածքի մոտ 76 տոկոսը։

Սկիզբ առնելով Բյուրակն, այսինքն՝ հազար ակունք ունեցող, բարձրավանդակի սառնորակ աղբյուրներից գոյացած չորս առվակներից և միանալով Սրմանց գետին, Արաքսը սկզբում հոսում է դեպի հյուսիս-արևելք հասնելով մինչև Տվարածատափի դաշտը, ապա դեպի հյուսիս և Այծպտկունք գագաթից ճեղքելով Հայկական պարի բարձրիկ լանջերը՝ դուրս է գալիս Բասենի դաշտ։ Ձախից ընդունելով Մուրց գետի ջրերը՝ Արաքսն այս անգամ թեքվում է դեպի արևելք և մտնում Արարատյան դաշտ։ Այստեղ արդեն Մայր Արաքսը չի շտապում թողնել հարազատ ափերը հոսում է դանդաղ փռվում է, տարածվում առաջացնելով ոլորաններ, ծանծաղուտներ, կղզյակներ։

Մովսես Խորենացու վկայությամբ գետը ժամանակին հոսել է հայկական հինավուրց մայրաքաղաքների՝ Արմավիրի, Արտաշատի և Վաղարշապատի մոտով, բայց հետագայում հեռացել է այդ քաղաքներից։ Ցամաքած հին հունի տեղերը նշմարվում են նույնիսկ այսօր և կոչվում են «Չոր Արաքս»։ Արարատյան դաշտում Արաքսը աջից ընդունում է Դեղին գետը, Կարմիր գետը, ձախից` Ախուրյանը, Սև ջուրը, Հրազդանը, Ազատը (Դառնի), Վերին Արփան, ապա` Նախճավանը, Երնջակը, Ողջին (Կապան), Որոտան,ը Աղավնո գետը (ձագար). մտնում է Մուղանի ու Միլիի դաշտերը և միանում Կուր գետին: Արաքսը հնում Կուրին չի միացել, այլ զուգահեռ հոսելով` թափվել է Կասպից ծովը: Ըստ ավանդության, Երասխի (Արաքսի) անունը կապվում է հայերի անվանադիր նախնիի ժառանգներից մեկի` Արամայիսի թոռան հետ: «Արամայիսն իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունը իր թոռան` էրաստի անունով դնում է Երասխ (Մովսես Խորենացի): Մայր Արաքսի ափերին զարգացել է հայ հին մշակույթը: 10-րդ դարի մի աշխարհագրի վկայությամբ Արաքսի ափերին այդ ժամանակ շեն էին ու կյանքով լեցուն հազարից ավելի գյուղեր ու քաղաքներ:

Մայր Արաքսի ափերովՔայլամոլոր գնում եմՀին-հին դարուց հիշատակԱլյաց մեջը պըտրում եմ:Այսպես է գրում Ռ. Պատկանյանը իր «Արաքսի արտասուքը» հանրածանոթ բանաստեղծության մեջ, որի համար հետո երաժշտություն է գրվել և այն դարձել է հայկական ամենասիրված երգերից մեկը: Արաքսի վրա շատ կամուրջներ են եղել, որոնցից հիշատակվում են հինգը. Տափերական, որից սկսվել է Արտաշատ-Տիգրանակերտ արքունի պողոտան, Բասենի, Երվանդակերտի, Նախիջևանի և Ջուղայի: Ջուղայի հիասքանչ կամուրջը, որը ըստ ավանդության կառուցել է Ալեքսանդր Մակեդոնացին, ավերվել է 1605 թ պարսից Շահ Աբբասի հրամանով: Արաքսի ջրերը ոռոգման ու էներգետիկ նպատակներով օգտագործել են շատ վաղուց և էլ ավելի` սովետական իշխանության տարիներին: Կառուցվել և կառուցվում են բազմաթիվ ջրանցքներ ու ջրամբարներ: Արաքսի երկարությունը 1072 կմ է: Արաքսը հորդանում է մարտ-հունիս ամիսներին, ամենից շատ` մայիսին: Ամենացածր մակարդակները լինում են հուլիս-օգոստոս ամիսներին ու ձմռանը: Արաքսը հարուստ կենդանական աշխարհ ունի: Նրա ջրերում բազմանում են կարմրախայտը, լոքոն, ստորին հոսանքներում նույնիսկ թառափն ու այլ ձկնատեսակներ: Արաքսի անունով Սովետական Հայաստանում և սփյուռքի հայաշատ վայրերում կան բնակավայրեր, մշակութային և մարզական կազմակերպություններ: 19-րդ դարից Հայաստանի մայր գետի անունը հայերը գործածում են որպես իգական անձնանուն (Արաքսի Արաքսյա)