Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արարատ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Mount Ararat and the Araratian plain (cropped).jpg

Երկնքից առկախ մի լեռնակղզի Հայաստան աշխարհ

Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում

Երկու զանգ հսկա և անձեռագործ

Անունն Արարատ կամ Սիս ու Մասիս։

Պ. Սևակ

Հայոց աշխարհում, Արարատյան դաշտի հարավում, հառնում է մի զարմանահրաշ ու անձեռակերտ կոթող, որին ակամա գամվում են անցորդի հայացքն ու մտքերը։ Այդ կոթողը մի երկնասլաց, մեկուսի լենազանգված է՝ կոնաձև զույգ գագաթներով, որոնցից մեկը՝ մայր սարը, կոչվում է Մասիս կամ Մեծ Մեծ մասիս,իսկ փոքրը՝ Սիս կամ Փոքր մասիս։ Երկուսը միասին կոչվում են նաև Արարատի լեռներ։ Մասիսը, կարծես, մի վիթխարի տաճար է՝ ձնե արծաթափայլ գմբեթով։ Մոտ 130 կմ պարագծով և 1200 քառ կմ տարածություն զբաղեցնող ընդհանուր հիմքի վրա հանգչող սեգ գագաթները կազմում են ներդաշնակ միասնություն, նրանցից յուրաքանչյուրն, ասես, մյուսի լրացումն ու շարունակությունն է: Իսկ Արարատյան դաշտը և շրջակա լեռնապարերը կազմում են այդ ակնահաճո կերտվածքի բնական շրջանակը։

Մսիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են։ Մասսի բարձրությունը ծովի մակերևույթից 5165 մ է, իսկ Սսինը 3925 մ։ Մասսի երկնաճեմ, ժայռոտ գագաթը, որն զբաղեցնում է 12 քառ կմ տարածություն, ծածկված է հավերժական ձյունով, որից սնվում են տասնյակ սառցադաշտեր։ Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով։ Սսի գագաթնային մասը նույնպես ժայռոտ է ու քարքարոտ, լանջերը զառիթափ են ու մասնատված։

Մասսի վրա ձմեռը խիստ է, ձնառատ։ Ստորոտին լինում է 6, գագաթին՝ - 20-25 աստիճանի ցուրտ։ Ամռանը ստորոտին լինում է մինչև 26 աստիճանի տաքություն, գագաթին՝ զրո և ավելի ցածր աստիճանի ցուրտ։ Լանջերին կան խոտավետ արոտներ, զանազան թփուտներ։ Ստորին գոտում լեռը հարուստ է այլևայլ կենդանիներով ու թռչուններով։ Հնում այն հռչակված էր որպես Հայոց արքունի որսատեղի, ունեցել է փարթամ անտառներ։

Մասիսը զերծ չի մնացել բնական աղետներից։ Նրա հյուսիս-արևելյան լանջին գոյացած խորխորատը, որ հայտնի է «Մասյաց վիհ» անունով, մոտ 10 կմ երկարությամբ ձգվում է գագաթից մինչև ստորոտ և մերձգագաթային մասում ունի ավելի քան 1000 մ խորություն։Մասյաց վիհի առաջացումը պատմահայր Մովսես Խորենացին կապում է 139 թ ահեղ երկրաշարժի հետ։ Երկրաշարժերն այստեղ կրկնվել են նաև հետագայում։

Իր երկնաքեր բարձրությամբ, գեղատեսլությամբ և բնական ներգործումներով՝ երկրաշարժերով, սառցասահումներով, սարսափազդու դղրդյուններով, Մասիսը հնում խորհրդավոր ազդեցություն է ունեցել շրջակա բնակչության վրա, դարձել պաշտամունքի առարա։ Նրա շուրջը հյուսվել են բազմաթիվ զրույցներ ու առասպելներ։ Ըստ հնավանդ մի զրույցի՝ Մասյաց վիհում շղթայված է Հայոց ահեղ թագավոր Արտավազդը, որն իր հավատարիմ գամփռների օգնությամբ ջանում է ազատվել կապանքներից և տիրել աշխարհը։

Աստվածաշնչյան ավանդությամբ Մասիսը ներկայանում է, իբր, համաշխարհային ջրհեղեղից փրկված Նոյ նահապետի նավակայանը, «նո՜ր մարդկության օրրանը»։ Այդ պատճառով էլ Մասիսն անվանում են նաև Նոյան լեռ, Նոյան տապանի լեռ, Փրկիչ լեռ։

Մասսի հյուսիս-արևելյան լանջին վաղ միջնադարում հիմնվել է սուրբ Հակոբի վանքը, որից ոչ հեռու բխում էր սառնորակ աղբյուր։ Հնում այդ աղբյուրը նվիրված էր Անահիտ դիցամորը և կոչվում էր «Անահտական»։ Ժողովուրդն աղբյուրին վերագրում էր բուժիչ հատկություն, նրա ջուրը սրսկում էին դաշտերին՝ բերքը մորեխներից, իբր, պաշտպանվելու համար։ Վանքն ու աղբյուրը, հարևան հինավուրց Ակոռի գյուղը կործանվել են 1840 թ երկրաշարժի ժամանակ։

Մասսի գիտական ուսումնասիրական հիմնադիրը համարվում է ֆրանսիացի բնախույզ Պիտտոն դը Տուրնըֆոր։ Բացառիկ բույսեր փնտրելու և ուսումնասիրելու նպատակով 1701 թ օգոստոսին նա բարձրացավ մինչև հավերժական ձյան սահմանը, նկարագրեց լեռան ֆիզիկական հատկություններն ու բուսական աշխարհը։ Մասսի գագաթն առաջինը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը, 1829 թ սեպտեմբերին նրան ուղեկցում էր նաև Խաչատուր Աբովյանը։ Այնուհետև տասնյակ արշավախմբեր են բարձրացել Մասսի գագաթը, կատարել զանազան ուսումնասիրություններ, որոնց մեջ իր արժանի ավանդն ունի գերմանացի երկրաբան, ակադեմիկոս Հ․ Աբիխի արշավախումբը։

Մասիսը եղել և մնում է ներշնչանքի աղբյուր հայ է և օտարազգի արվեստագետների, բանաստեղծների, գրողների ու ճանապարհորդների համար։ Նրան ձոնվել ու ձոնվում են երգեր, բանաստեղծություններ, գեղանկարչական կտավներ։ Նրա անունը գործածվում է «Ազատն», «Մեծ», «Բարձր», «Մթամած», «Սպիտակափառ», «Արեգնաճեմ», «Երկնաճեմ» մակդիրներով։ Գրիգոր Նարեկացին Մասիսն անվանել է «մեծության կշռորդ»։

Որպես հայ ժողովրդի վերածնված պետականության խորհրդանշան՝ Մասիսը պատկերված է Սովետական Հայաստանի գերբին։