Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արամ Խաչատրյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Aram Khachaturian, Pic, 17.jpg

Արամ Խաչատրյան, ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Վրաստանի Կոջոր գյուղում։ Հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ժողովրդական արտիստ, ակադեմիկոս, ռուսական կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։

Մանկությունը և պատանեկությունը անցկացրել է Թիֆլիսում՝ Կովկասի մշակութային բազմազգ մայրաքաղաքում, ապա 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Առանց սկզբնական երաժշտական գիտելիքների ընդգրկվել է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ՝ համատեղությամբ սովորելով Մոսկվայի կոնսերվատորիայում: Առաջին մեծ գործը եղել է «Դաշնամուրի կոնցերտը», որով նա հայտնի է դարձել ԽՍՀՄ սահմաններից դուրս։

Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը։ Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործել է հայկական և կովկասյան, արևելյան և արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը:

Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսկ 1-ին Մոսկվայում։