Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արագ սնունդ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

«Մարդն օրվա մեջ պետք է սնվի առնվազն երեք անգամ, եւ որքան ավելի վիտամիններով հարուստ եւ տան պայմաններում պատրաստված լինի սնունդը, այնքան ավելի լավ առողջության համար»

Որքան որ այն մատչելի և հարմարավետ միջոց է, այնքան էլ լի է վնասակար ազդեցություններով, ինչպիսիք են՝ ճարպակալումը, շաքարային դիաբետը, սիրտանոթային և այլ հիվանդությունները, ընդհուպ մինչև քաղցկեղը: Արագ սննդի արտադրությունը սկսվել է ԱՄՆ-ում, և զարմանալի չէ որ այսօր ԱՄՆ-ի բնակչության 61% –ը, և առհասարակ աշխարհի ամեն 6-րդ բնակիչը տառապում է ճարպակալմամբ:

Մարդկանց մոտ աղեստամոքսային բնույթի խնդիրներ կարող են առաջանալ վաղ տարիքից, եւ դրա պատճառն անկանոն ու վնասակար սնունդն է: Իսկ ինչպե՞ս օրը 3 անգամ սնվել վիտամիններով հարուստ, տանը պատրաստված ուտելիքներով, երբ ստիպված ես թե՛ ուսման, թե՛ աշխատանքի բերումով օրվա մեծ մասն անցկացնել դրսում: Քանի որ տանից աշխատավայր կամ կրթօջախ ուտելիք տանելն արդեն նորաձեւ չէ, մարդիկ ստիպված օգտվում են «Արագ սնունդ» կոչվող սպասարկման կետերից: Նման սննդի կետեր կան աշխարհի գրեթե բոլոր երկրներում, բայց երևի միայն Հայաստանում է, որ գետնանցումներում վաճառվող ուտելիքը նույնպես համարվում է «Արագ սնունդ»: Բացի նրանից, որ այստեղ նրբերշիկը երբեմն այնքան հին է լինում, որ կապույտ գույն է ունենում, այն պատրաստվում է ոչ մաքուր պայմաններում: Բայց եթե հանկարծ շփոթվես ու վաճառողին հարցնես` թարմ է արդյոք, այնպիսի ձայնային առոգանությամբ պատասխան կստանաս, որ կսկսես կասկածել սեփական տեսողությանդ վրա:

Անդրադառնանք «Վիտամին» ակումբի հումորային դրվագներից մեկին: Արտահայտություններ, որ մարդիկ անում են մեռնելուց առաջ. «Գրազով անցումի տակից 5 հատ շաուրմա առնեմ, ուտեմ»: Այստեղ են ասել` կատակի կեսը լուրջ է: Բացի սնունդից, տոնավաճառներում և գետնանցումներում վաճառում են նաև այսպես կոչված «բնական հյութեր»: Լավ, փորձենք հավատալ, որ հյութը բնական է, բայց հնարավոր չէ՞ արդյոք այն վաճառել մեկանգամյա օգտագործման բաժակներով: Այս հարցը տալով գետնանցումներից մեկի վաճառողին` ստացանք հետեւյալ պատասխանը. «Ինչի՞ իզուր նման բաժակներ առնեմ, հենա սրանք մաքուր ջրով ողողում եմ էլի»:

Արագ սննդի տարբեր կետերում գրեթե միշտ վստահեցնում են, որ օգտագործում են մաքուր մթերք, պատրաստվում են հիգենիկ պայմաններում և սպառողին առաջարկում են այն ինչը պահանջարկ ունի:

Իհարկե, եթե համեմատենք գետնանցումների և ասենք «Մր. Գիրոս»-ի կամ «ԿՖՍ»-ի ուտելիքը, բնական է, կընտրենք վերջինները: Բայց նույնիսկ այստեղ վաճառվող սնունդի համար խորհուրդ է տրվում մաքսիմալ խուսափել կետչուպով, մայոնեզով և զանազան այլ սոուսներով պատրաստվող ուտելիքների չարաշահումից:

Արագ սնունդը հատկապես վատ ազդեցությունն է ունենում երեխաների վրա: Բժիշկների համոզմամբ` աճող սերնդի օրգանիզմը դեռահաս տարիքում, գտնվելով զարգացման փուլում, շատ արագ է արձագանքում ցանկացած խնդրին: Նրանց համար գիրության պատճառ կարող են հանդիսանալ նաև չիփսերը, կիսաֆաբրիկատները և գազավորված ըմպելիքները:

Չնայած այս ամենին, արագ սնունդը իր հաստատուն տեղն է գրավել մեր կյանքում և ունի համոզիչ պատճառաբանություն՝ ժամանակի և գումարի խնայում: