Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ավտոմեքենա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
1885 թ. Բենցի ստեղծած առաջին ավտոմեքենայի լուսանկարը
Lexus LF-A I LA Auto Show 08.jpg

Ավտոմեքենան սարք է, որի միջոցով մարդիկ կարողանում են արագությամբ տեղաշարժել։ Այն տարածված է ողջ աշխարհում։ Հնում մարդիկ մտածում էին ստեղծել այնպիսի սայլ, որ ինքն իրեն կշարժվի առանց ձիերի օգնությամբ։ Եվ մի ֆրանսացի 1769 թվականին ստեղծեց առաջին շոգեմեքենան։ Սակայն այն շատ ծանր էր։ Ավտոմեքենան արդեն սկսվեց օգտագործել, որպես տրանսպորտ, այսինք տեղաշարժվելու միջոց։ 1886 թվականին գերմանացի գյուտարար Կարլ Բենցը շարժիչ հարմարացրեց եռանիվ կառքին։ Դրանից հետո գերմանացի ճարտարագետ Գոտլիբ Դայմլերը և Կարլ Բենցը ստեղծեցին քառանիվ ավտոմեքենաներ։ Իսկ հետո 1920 ական էվականներին ստեղծեցին հուսալի և հզոր դիզելային շարժիչներ։

Ներկայում աշխարհում հաշվվում է ավելի քան 500 միլիոն մարդատար ավտոմեքենա, և ամեն տարի արտադրվում են ևս 50 միլիոն նորերը‌։ Մարդատար ավտոմեքենաների մեծ մասը քառանիվ է, կան նաև եռանվավորներ, իսկ մոդելներից մեկն ունի նույնիսկ 26 անիվ։ Մարդատար ավտոմեքենաները լինում են փակ թափքերով՝ սեդան, լիմուզին, կուպե, ունիվերսալ։ Բազմանպատակ ավտոմեքենաները, որոնց անվանում են նաև զբոսամեքենաներ, ամենատարողունակն են։ Լիմուզինները խոշոր, շքեղ ավտոմոբիլներ են, որոնցով սովորաբար երթևեկում են հարուստ մարդիկ։ Դրանք օգտագործվում են նաև հանդիսավոր իրադարձությունների ժամանակ, օրինակ՝ հարսանիքներում։ Փոքրալիտրաժները ոչ մեծ ավտոմեքենաներ են, որոնք առավել խնայողական են և ունեն բարձր մանևրայնություն։ Մեքենաների մեծ մասը 2 տանող անիվներով է (հետևի կամ կամ առջևի)։ Սակայն կան և այնպիսիները, որոնցում տանող են բոլոր 4 անիվները, օրինակ՝ Քրոսսովեր Նիվա և այլն։ Այսպիսի քառահաղորդակ ավտոմեքենաները նախատեսված են դժվար անցանելի ճանապարհներով երթևեկելու համար։ Բեռնատարները և ավտոբուսներն ավտոճանապարհներով ծանր բեռներ ու մեծաքանակ ուղևորներ տեղափոխող տրանսպորտային խոշոր միջոցներ են։ Ավտոբուսները մարդկանց փոխադրում են տեղական երթուղիներով, բայց կան նաև հեռավոր տարածությունների երթուղային ավտոբուսներ, որոնք հանդերձված են երկարատև ճանապարհորդության համար նախատեսնած բոլոր հարմարություններով։ Ամենածանր բեռնատարների քաշը հասնում է 40 տ-ի, իսկ անիվների թիվը՝ 16-ի։ Բեռնատարների մեծ մասի վրա տեղադրված են դիզելային շարժիչներ։ Բեռնատարները կազմված են վարորդի խցիկից շրջանակից (շասսի), որի վրա, ըստ նշանակման, ամրացված են տարբեր տեսակի թափքեր։