Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ավոկադո

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Avocado.jpeg
Avocado.jpg
Criollo avocados de Oaxaca.png
Persea americana fruit 2.JPG
Спелый плод авокадо с масштабом.jpg

Ավոկադո, ավոկադենի կամ ամերիկյան Perseus (լատ.՝ Persea americana)` մշտադալար պտղատու բույսերի տեսակ, պատկանում է Lauraceae ընտանիքին: Մշակաբույսերի ընտանիքի կարևոր պտուղ: Ավոկադոյի պտուղները հարուստ են վիտամիներով և կարևոր հանքային նյութերով: Ռուսերենում օգտագործում են բույսի մեկ այլ անվանում՝ ագակատ: Իսկ անգլերենում բույսն ու պտուղները ունեն հետևյալ անունը՝ alligator pear («կոկորդիլոս տանձ»)։

Ավոկադոն արագ աճող ծառ է, որի բարձրությունը հասնում է մոտավորապես 18 մետրի, ցողունը սովորաբար լինում է ուղիղ՝ խիստ ճյուղավարված։ Տերևները էլիպսաձև են, երկարությունը հասնում է մինչև 35 սմ-ի, ամբողջ տարին մնում են: Ծաղիկները փոքր են աչքի չնկնող, կանաչավուն են, գտնվում են ասեղնատերև տերևներում: Պտուղները տարբեր չափի են, տանձի նման, պտղի երկարությունը հասնում է 5 մինչև 20 սմ, քաշը 50գ մինչև 1,8 կգ։ Խակ պտուղը մուգ կանաչ է կեղևը կոշտ, ժամանակի ընթացքում դառնում է սև։ Հասած պտուղը կանաչ կամ դեղնականաչ գույն ունի, յուղոտ է, պարունակում է շատ ճարպ: Պտղի կենտրոնում գտնվում է մեծ կորիզը կամ սերմը:

Համաձայն հնագիտական տվյալների, ավոկադոն աճեցնում են մ. թ. ա. 3-րդ հազարամյակից։ Ացտեկները այն անվանել են աուակատլ («անտառային յուղ»)։ 1553 թվականին ավոկադոն առաջին անգամ հիշատակվել է Պեդրո Սիեզա դե Լեոնի «Խրոնիկա Պերուի» գրքում։

Բերնարդինիո դե Սաագուն (1576) իր «Նոր Իսպանիայի գործերի ընդհանուր պատմություն» հիմնարար աշխատությունում նշել է ավոկադոյի բժշկական նշանակության մասին, և եկել է այն եզրակացության, որ ավոկադոն ունի մեծ նշանակություն, նրանից պատրաստված խառնուրդները օգտագործում են որպես շամպուն թեփի դեմ, իսկ նրա պտուղները խորհուրդ չի տրվում տալ կերակրող մայրերին։ Ըստ հնագույն ացտեկական ավանդազրույցի՝ ավոկադոյի կորիզը հնդիկներին նվիրել է Աստված՝ նրանց խոստանալով մշտապես փրկել քաղցից։ Կորիզից աճում է մեծ բարձրության հասնող մշտադալար ծառ, որի բերքառատ ճյուղերը ծանրությունից թեքվում են ցած։ Ացտեկները, համտեսելով այդ աստվածային ընծան, փրկվում են սովից։

Ավոկադոն աճեցնում են բազմաթիվ արևադարձային և մերձարևադարձային երկրներում (ԱՄՆ, Բրազիլիա, Աֆրիկա, Իսրայել)։ Մեկ ծառից հավաքում են մոտավորապես 150-200 կգ բերք։ Գոյություն ունեն ավոկադոյի 400 սորտեր։ Եվրոպայում ավոկադո կարող են ձեռք բերել ամբողջ տարվա ընթացքում։

Ավոկադոյի ծիլերը տնկելիս դնում են բավականին խորը հողի մեջ, խորությունը՝ 2-3 սմ։ Մի քանի տարվա ընթացքում բարձրությունը կարող է հասնել 1 մետրի։ Սերմը ցանելու համար անհրաժեշտ է սերմի վրա փոքր անցքեր անել, անցքերում դնել փայտիկներ։ Փայտիկները ծառայում են որպես սյուներ, որի շնորհիվ պտուղը մնում է ջրի մակերեսին։ Շուտով առաջանում են արմատները, երբ դրանք կլինեն բավարար, պտուղը կարելի է դնել հողի մեջ։ Սերմը կարելի է նաև դնել խոնավ բամբակի մեջ, և անընդհատ այն խոնավացնել։ Երբ սերմը բաժանվի երկու մասի կարելի է դնել հողի մեջ։ Մի քանի օրից կամ շաբաթից այն կծաղկի։

Բույսի աճի համար անհրաժեշտ է որևոտ վայր, պաշտպանություն ուժեղ քամիներից։ Ավոկադոյի աճի համար հողը պետք է բերրի լինի, լավ պարարտացված։ Պտղաբերման համար անհրաժեշտ է խոնավություն։ Ավոկադոն չի դիմանում ոչ ցրտին, ոչ երաշտին։ [3]. Սենյակային պայմաններում ավոկադոն պետք է պահել լուսավոր վայրում (ամռանը՝ տաք, ձմռանը՝ զով), ջրել չափավոր։ Բազմանում է սերմերով, հատումներով և պատվաստով։

Ավոկադոն իր կալորիականությամբ գերազանցում է ձվին և մսին։ Ավոկադոյի պտուղը համտեսելիս բարձրանում է տրամադրությունը, հիվանդությունից հյուծված օրգանիզմին օգնում է վերականգնել կենսական ուժերը։ Պետք է հիշել, որ կտրատած ավոկադոյի պտղամսի վրա պետք է կիտրոնաթթու լցնել, քանի որ պտուղը կտրատելուց հետո մգանում է և ոչ ախորժաբեր տեսք է ստանում։ Որպես սնունդ օգտագործվում է միայն պտղամիսը։ Հիպերտոնիայի բուժման համար՝ ավոկադոյի պտղամսին ավելացնել բանջարեղենային հյութեր՝ լոլիկի, գազարի կամ բազուկի 1:2 հարաբերությամբ. օգնում է զարկերակային ճնշման նվազեցմանը։ Ավոկադոն հակացուցված է գերզգայուն անձանց. այն կարող է ալերգիկ հակազդում առաջացնել, բայցի այդ՝ ավոկադոն ունի գիրացնող հատկություն։

100 գրամ ավոկադոն 118 կկալ կալորիականություն ունի։ Այն պարունակում է՝ վիտամին K` 14,6 մգ, կալիում` 437,27 մգ, ֆոլաթթվային աղեր` 45,19 մգ, վիտամին B6` 0,2 մգ, վիտամին C` 5,77 մգ, պղինձ` 0,19 մգ, դիետիկ մազաթելիկներ՝ 3,65 մգ։

3 հատ ավոկադոն (առանց կորիզի) հարիչով լավ խառնել, ավելացնել 1 կիտրոնի հյութ, 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, աղ, սև և կարմիր (աղացած) պղպեղ (ըստ ցանկության)։

2 հատ դեղնասպիտակավուն ավոկադոյի միջուկը կտրատել խորանարդիկներով, ավելացնել 1 կիտրոնի հյութ, աղ և պղպեղ։ Վերցնել 400 գրամ ծովախեցգետնի միսը, վրայից լցնել ավոկադոյի խյուսը (պյուրե) և շարել ավոկադոն, ծածկել մետաղաթաղանթով և դնել սառնարանի մեջ։ Պատրաստի սննդարար ուտեստեղենը զարդարել սամիթի ճյուղերով։

1 ավոկադոյի միջուկը պատառաքաղով փափկեցնել, ավելացնել 2 ճաշի գդալ յոգուրտ (անյուղ), մի փոքրիկ ատամիկ ճզմած սխտոր, 1 ճաշի գդալ կիտրոնահյութ, աղ, պղպեղ՝ ըստ ցանկության։ Ստացվում է աղցան, որն օգտակար է շագանակագեղձի բորբոքման դեպքում։

Պատրաստել թանձր կերակրահյութ (սոուս)։ Անհրաժեշտ է՝ 2 ճաշի գդալ քացախ, 60 մլ կիտրոնի և 100 մլ նարնջի հյութեր, 20 մլ ձիթապտղի յուղ, մանանեխի փոշի, աղ և (համեմունքային) պղպեղ՝ ըստ ցանկության։ Հավասար քանակով (420 գ) նարինջը և ավոկադոն մաքրել կեղևներից, կտրատել, շարել հովհարի ձևով, վրան լցնել թանձր կերակրահյութը և մանր կտրատած մաղադանոսը։

Ավոկադոյի պտուղների մեջ պարունակվող ֆոլաթթուն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ։ Ավոկադոն կիրառվում է որպես նախապահպանություն՝ սակավարյունության, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, ստամոքսաբորբի, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի դեպքում։ Լավացնում է տեսողությունը, հիշողությունը և կրճատում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։ Վերացնում է սթրեսները։ Ավոկադոյի կճեպը երբեմն օգտագործում են արյունալույծ հիվանդության (դիզենտերիա) ժամանակ։ Կճեպներն ունեն որդաթափ հատկություն։ Վիտամին E-ն օրգանիզմը հարստացնում է թթվածնով՝ պաշտպանելով օրգանիզմի և մաշկի բջիջները, F-ը՝ ապահովում է մազերի և մաշկի առողջ վիճակը։ Պղինձը կանխում է անեմիան՝ սակավարյունությունը, երկաթը արյունաստեղծ կարևոր էլեմենտ է, վիտամին B2-ը մասնակցում է արյան կարմիր գնդիկների առաջացմանը։ Որպես կալիումի աղբյուր՝ կարգավորում է արյան ճնշումը։ Ավելի շատ կալիում է պարունակում, քան բանանը։ Ավոկադոն մարմնի և օրգանիզմի երիտասարդության և առողջության աննկարագրելի աղբյուր է։ Մենք, իհարկե, հնարավորություն չունենք այդ պտղի տերևներն օգտագործելու, բայց ավոկադոյի հայրենիքում այն օգտագործում են տարբեր հիվանդությունների բուժման համար։ Ավոկադոյի տերևները ծամում են լնդերի (պիոռեա) հիվանդության դեպքում։ Շոգեխաշած տերևներն օգտագործում են վերքերի ապաքինման ժամանակ, իսկ տաք վիճակում տերևները տեղադրում են ճակատին, այդ միջոցը թեթևացնում է նյարդացավը (նևրալգիա)։ Տերևների եփուկը օգտագործում են բկաբորբի և արյունահոսության դեպքում։