Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ավիցիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ջնջում.png    Ուշադրություն․ Այս հոդվածը ենթակա է արագ ջնջման


Հիշեցում. նախքան այս կաղապարը տեղադրելը ծանոթացեք Վիքիփոքրիկի Ջնջման կանոնակարգին։

Թռչող մեքենաների առաջին գծագրերը հայտնաբերվել են Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ նկարիչ, քանդակագործ ու գիտնական Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում։

Նրանից հետո շատ ու շատ գյուտարարներ են զբաղվել ամենաարտասովոր թռչող ապարատների ստեղծումով։ Ոմանք նմանակում էին թռչուններին, մարմնին թևեր էին հարմարեցնում և այդպես ուզում էին օդ բարձրանալ։ Բայց մարդը երկինք ճախրեց ոչ թե իր մկանների, այլ բանականության ուժով։

1885 թ․ ռուս ծովային սպա Ա․ Ֆ․ Մոժայսկու նախագծով ստեղծվեց աշխարհում առաջին թռչող ապարատը, որով մարդը կարող էր օդ բարձրանալ։ Այն ուներ ժամանակակից ինքնաթիռի բոլոր հիմնական տարրերը՝ իրան, թև, պոչաթև շասսի, կառավարման հարմարանք, շարժիչային տեղակայանք։ Փորձարկումներից մեկի ժամանակ ինքնաթիռը գետնից կտրվեց, բայց թեքվեց կողքի ու կոտրեց թևը։ Ցարական կառավարությունը չընդառաջեց տաղանդավոր կոնստրուկտորի ձեռնարկումին, և Մոժայսկու ինքնաթիռի կառուցման աշխատանքները դադարեցվեցին։

Միաժամանակ տասնյակ գյուտարարներ թևավոր մեքենաներ էին ստեղծում ուրիշ շատ երկրներում։ Այդ գործում հաջողության հասան հատկապես ամերիկացի Ռայթ եղբայրները։ 1903 թ․ դեկտեմբերի 17-ին օդ բարձրացավ կերոսինով աշխատող շարժիչ ունեցող նրանց ինքնաթիռը և անցավ 32 մ ճանապարհ: Մարդու աոաջին թռիչքն ինքնաթիռով տևեց մի քանի վայրկյան։ Բայց դա արդեն իսկական թռիչք էր՝ վերասլացքով և վայրէջքով: Այդպես ծնվեց ավիացիան լատիներեն «ավիս»՝ թռչուն բառից: 1913 թ. Ռուսաստանում ինժեներ Ի. Ի. Սիկորսկին ստեղծեց «Ռուս դյուցազն» եզակի ինքնաթիռը: Դա աշխարհում առաջին քառաշարժիչ ինքնաթիռն էր, ծանր ավիացիայի առաջնեկը։ «Ռուս դյուցազնի» հետնորդը կարելի է համարել համաշխարհային փառքի արժանացած «Իլյա Մուրոմեց» մարտական ինքնաթիռը: Սակայն մեր երկրում ավիացիոն արդյունաբերություն ստեղծվեց միայն սովետական իշխանության տարիներին: Կոմունիստական կուսակցությունը, Վ. Ի. Լենինը մեծ հոգատարություն ցուցաբերեցին սովետական ավիացիայի զարգացման նկատմամբ: Հենվելով ավիացիոն առաջավոր գիտությանը, որի հիմքերը դրել է Ն. Ե. Ժուկովսկին, սովետական կոնստրուկտորները ստեղծում էին նորանոր մեքենաներ։ 1924 թ մայիսի 26-ին օդ բարձրացավ ամբողջապես մետաղից պատրաստված առաջին Տուպոլևի կոնստրուկցիայի ԱՆՏ 2 ինքնաթիռը: Այդ ժամանակից սկսած մետաղը դարձավ ինքնաթիռաշինության հիմնական նյութը: 1924 թ ամռանը Մոսկվա–Նիժնի Նովգորոդ օդային երթուղով հաջողությամբ սկսեց թռիչքներ կատարել Ակ 1 առաջին մարդատար ինքնաթիռը։ 1928 թ. Ն. Ն. Պոլիկարպովը ստեղծեց ՈՒ 2 ուսումնական ինքնաթիռը որն ավելի ուշ վերանվանվեց Պո-2 Այդ ինքնաթիռն օգտագործում էին գյուղատնտեսության մեջ: Իսկ Հայրենական մեծ պատերազմի դաժան տարիներին ՈԻ-2-ը և՛ սանիտարական ու կապի ինքնաթիռ էր, և՛ գիշերային թեթև ռմբակոծիչ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխարհում լավագույն ինքնաթիռ է ճանաչվել Ս. Վ. Իլյուշինի կոնստրուկցիայի Իլ-2 հակատանկային ինքնաթիռը: 1947 թ ստեղծվեց Ա. Ի. Սիկոյանի և Մ. Ի. Գուրևիչի կոնստրուկցիայի ՄիԳ 15 ռեակտիվ կործանիչը: Այդ նույն տարում օդ բարձրացավ Մ. Լ. Միլի կոնստրուկցիայի Մի-1 սովետական առաջին ուղղաթիռը: Սովետական ավիակոնստրուկտորներն այսօր էլ առաջավոր դիրքերում են: Նրանք են ստեղծել աշխարհում առաջին մարդատար ռեակտիվ Տու-104 ինքնաթիռը, փոքր և միջին երթուղիների համար աշխարհում առաջին եռաշարժիչ Յակ-40 Ա. Ս Յակովլևի կոնստրուկցիայի, ինքնաթիռը աշխարհում ամենամեծ բեռնատարողության ուղղաթիռները՝ Մի-26, Վ-12 Մ Լ Միլի կոնստրուկցիայի, աշխարհում առաջին գերձայնային մարդատար Տու-144 ինքնաթիռը։ Ներկայումս սովետական ամենատարածված ինքնաթիռը Տու-154-Ն է, ամենատարողունակը՝ 350 տեղանոց Իլ-86 Գ Վ. Նովոժիլովի կառուցվածք ) ինքնաթիռ աերոբուսը: