Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ավիացիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Թռչող մեքենաների առաջին գծագրերը հայտնաբերվել են Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ նկարիչ, քանդակագործ ու գիտնական Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում։ Նրանից հետո շատ ու շատ գյուտարարներ են զբաղվել ամենաարտասովոր թռչող ապարատների ստեղծումով։ Ոմանք նմանակում էին թռչուններին, մարմնին թևեր էին հարմարեցնում և այդպես ուզում էին օդ բարձրանալ։ Բայց մարդը երկինք ճախրեց ոչ թե իր մկանների, այլ բանականության ուժով։ 1885 թ․ ռուս ծովային սպա Ա․ Ֆ․ Մոժայսկու նախագծով ստեղծվեց աշխարհում առաջին թռչող ապարատը, որով մարդը կարող էր օդ բարձրանալ։ Այն ուներ ժամանակակից ինքնաթիռի բոլոր հիմնական տարրերը՝ իրան, թև, պոչաթև շասսի, կառավարման հարմարանք, շարժիչային տեղակայանք։ Փորձարկումներից մեկի ժամանակ ինքնաթիռը գետնից կտրվեց, բայց թեքվեց կողքի ու կոտրեց թևը։ Ցարական կառավարությունը չընդառաջեց տաղանդավոր կոնստրուկտորի ձեռնարկումին, և Մոժայսկու ինքնաթիռի կառուցման աշխատանքները դադարեցվեցին։ Միաժամանակ տասնյակ գյուտարարներ թևավոր մեքենաներ էին ստեղծում ուրիշ շատ երկրներում։ Այդ գործում հաջողության հասան հատկապես ամերիկացի Ռայթ եղբայրները։ 1903 թ․ դեկտեմբերի 17-ին օդ բարձրացավ կերոսինով աշխատող

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։