Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ավետիք Իսահակյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

1975 թ. նոյեմբերի 16-ն էր։ Մոսկվայի Մեծ թատրոնի ոսկեզօծ դահլիճը լեփ-լեցուն էր մարդկանցով։ Բեմի ետնամասում փակցված մեծադիր նկարից նայում էր իմաստուն, հանդարտ մի դեմք։ Դա մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանն էր։ Այդ օրերին ամբողջ Սովետական Միությունում և արտասահմանյան շատ երկրներում տոնվում էր նրա ծննդյան հարյուրամյակը։ Իսահակյանը չկար արդեն, բայց անմահ էին նրա սքանչելի ստեղծագործությունները, որոնք թարգմանվել էին բազմաթիվ լեզուներով և հիացրել բոլորին իրենց գեղեցկությամբ, զգացմունքների հարստությամբ, բարձր արվեստով։ Դեռևս 1916 թ. ռուս նշանավոր բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը նրա մասին գրել է. «Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է։ Թերևս այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ այժմ չկա ամբողջ Եվրոպայում»։ Ավետիք Իսահակյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական), բայց իր մանկությունն անց է կացրել հայրենի Ղազարապատ (այժմ՝ Իսահակյան) գյուղում։ Դեռ մանուկ հասակից նա սնվել-մեծացել է ժողովրդի մեջ, սիրել «քարից, հողից հաց քամող» գեղջուկների պարզ, աշխատասեր վարքն ու բարքը, հոգու ազնվությունը։ Այդ սերն ու հիացումն է, որ հետագայում դարձան պայծառ բանաստեղծություններ և ամփոփվեցին 1897 թ. լույս տեսած «Երգեր ու վերքեր» ժողովածուում։ Ո՞ւմ հայտնի չեն «Ալագյազի մանիներ» գեղեցիկ շարքը, «Մաճկալ ես, բեզարած ես», «Դարդս լացեք», «Սև, մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի, յարս տարան», «Որսկան ախպեր» բանաստեղծությունները, որոնք այնքան հստակ ու բնական են գրված, որ թվում է, հենց ինքը՝ ժողովուրդն է հյուսել այդ տողերը և հետո էլ վերածել երգի։ Ավետիք Իսահակյանը շատ զգայուն սիրտ ուներ, բոլոր մարդկանց վշտերն ու ուրախությունները նա իրենն էր համարում, բոլոր անարդարություններն ու բռնությունները յրացնում էին նրան։ Ահա այդ զայրույթն է խտացած նրա հռչակավոր «Աբու-Լալա-Մահարի» պոեմում, որը գըրված է 10–11–րդ դարերի արաբ բանաստեղծի անունից, բայց արտահայտում է հեղինակի բուռն ատելությունն ու բողոքը հին, անարդար աշխարհի, Նրա դաժան օրենքների դեմ և հավատը լուսավոր ապագայի հանդեպ։

Ավետիք Իսահակյանի համար մայրը գերագույն սրբություն է։ Նա մեր բազմադարյան պոեզիայի մեջ առաջիններից էր, որ այնքան ջերմորեն գրեց մոր մասին, գովերգեց մայրական սերն ու նվիրվածությունը զավակների նկատմամբ։ Այս զգացմունքներն են արտահայտված «Մայրը», «Մայրիկիս», «Մոր սիրտը», «Պանդուխտ որդին», «Իմ այրող վշտից», «Ախ ասացին ինձ...» ստեղծագործություններում։ ճակատագրի բերումով ԻսահակյաՆը եր¬ կար դեգերեց, եղավ բազմաթիվ երկրներում, բայց միշտ վառ պահեց հայրենիքի կարոտը։ Մի առիթով Նա ասել է. «Նայել եմ ՄոՆբլաՆին, բայց տեսել եմ Մասիսը, կանգնել եմ ԱթեՆքի ՊարթեՆոնի առջև, բայց զգացել եմ Երերույքը և Հռիփսիմեի տաճարը...»։ Նման մի պահի, 1 926 թ., հեռավոր Վենետիկում նա գրեց «Ռավեննա– յում» վերնագրով այս չքնաղ բանաստեղծությունը. Արարատի ծեր կատարին Դար է եկել, վայրկյանի պես, Ու անցել Անհուն թվով կայծակների Սուրն է բեկվել ադամանդին, Ու անցել Մահախուճապ սերունդների Աչքն է դիպել լույս գագաթին, Ու անցել։ Հերթը հիմա քոնն է մի պահ. Դու էլ նայիր սեգ ճակատին, Ոլ անցիր... 1 935 թ. ԻսահակյաՆը վերադարձավ Սո վետական Հ֊այաստան։ Ժողովուրդը ցնծությամբ ընդունեց իր մեծ զավակին և նրան հարգանքով անվանեց «Վարպետ»։ Կարոտով փարված հայրենի հողի մայրական շնչին՝ նա ստեղծեց նոր բանաստեղծություններ, գրեց իմաստուն առակներ, շարունակեց աշխատել «Ուստա Կարո» ընդարձակ վեպի վրա։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ԻսահակյաՆՆ իր բանաստեղծություններով, հոդվածներով ու ելույթներով ոգեշնչում էր սովետական ժողովրդին՝ քաջաբար կռվել անարգ ֆաշիզմի դեմ։ ԻսահակյաՆը երկար տարիներ Հայաստանի գրողների միության անփոփոխ Նա¬ խագահն էր։ Նա պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով, արժանացել ՍՍՀ.Մ պետական մրցանակի։ Ծերունազարդ վարպետը մանուկներին շատ էր սիրում, հրճվում ու հպարտանում էր Նրանցով։ Նա անթիվ Նամակներ էր ստանում արտասահմանում բնակվող հայ երեխաներից, տխրում էր, որ Նրանք ապրում են հայրենիքից հեռու, բայց Նպև ուրախանում էր, որ սովորում են հայկական դպրոցներում, գիտեն մեր պատմությունը, մեր երգը, երաժշտությունը, հիանալի խոսում են հայերեն։ Ավետիք ԻսահակյաՆՆ այսպիսի պատգամ է թողել երեխաներին. «... բարձր պահել հայության անունը, խորապես սիրել հայ հրաշալի լեզուն՝ մեր հարատևության անպարտելի զենքը, սիրել մեր դարավոր գրա¬ կանությունը, ուր բաբախում է հայ ժողո– վըրդի սիրտը, ուր ամփոփված են մեր իդեալները, երազանքները...»։ Մի ուրիշ տեղ մեծ բանաստեղծն ասում է. «Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։ Երբ սիրում ես քո ըն– կերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ... Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սի¬ րես միայն ընկերիդ։ Մարդկությունը սի¬ րի ր–մարդկության չափ մեծ կլինես...»։ Ավետիք ԻսահակյաՆի աճյունը հանգչում է Երևանի Կոմիտասի այգու պանթեոնում, մե