Վիքիփոքրիկում այժմ կա 1048 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ավետիսյան Հունան Մակիչիц

Vikidia-ից

Զինվորական ստորաբաժանման առաջին վաշտի մարտիկները առավոտյան տողանի են կանգնած զորանոցի բակում։ Հնչում է վաշտի ավագի ձայնը, որն անվանականչ է անցկացնում։ -Սովետական Միության հերոս ավագ սերժանտ Հունան Ավետիսյան,-կարդում է նա ցուցակում: Աջթևայինը շարքից զեկուցում է. -Սովետական Միության հերոս ավագ սերժանտ Հունան Ավետիսյանը զոհվել է մեր հայրենիքի ազատությունն ու անկախությունը պաշտպանելիս: Այսպես ամեն օր առավոտյան և երեկոյան հարազատ զորամասում հնչում է հերոսի անունը: ՍՍՀՄ զինված ուժերի մինիստրի 1949 թ ապրիլի 22-ի 30 հրամանով Հունան Ավետիսյանի անունը առհավետ գրանցված է զինվորական ստորաբաժանման նախկին 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի Սևասոպոլյան 390-րդ հրաձգային գնդի 1-ին վաշտի անձնակազմի ցուցակում: Հունանը ծնվել է Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանի Ծավ գյուղում: Սովորել է սկզբում Ծավի, ապա` հարևան Շիկահող գյուղի դպրոցում։ Մանկուց Հունանը օժտված էր սովետական մարդուն հատուկ գծերով, ջերմ հայրենասիրությամբ Եվ երբ 1941 թ. սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Հունանը իր նման հազարավոր երիտասարդների հետ կողք կողքի կանգնեց հայրենիքի պաշտպանների շարքերում: Նա մասնակցեց բազմաթիվ մարտերի: 1943 թ. սեպտեմբերի 16-ին տվեց իր վերջին մարտը և հավերժացավ: Թշնամին ամրացել էր Դոլգայա բարձունքում: Նովոռոսիյսկ քաղաքը և Թամանյան թերակղզին ազատագրելու համար պետք էր հաղթահարել այդ բարձունքում ամրացված հակառակորդի ուժեղ դիմադրությունը, որը դզօտների ու խրամատների ամուր մի ցանց էր կառուցել այդտեղ: Ինչ գնով էլ լինի, պետք է գրավել Դոլգայա բարձունքը։ Այս էր հրամանը։ Առաջադրանքն ստանձնեց այն դասակը որի հրամանատարը Հունան Ավետիսյանն էր:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։