Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ավետիսյան Ավետ Մարկոսի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

1897-1971 1918 թ․ Բաքվում մեծ դերասան Հովհաննես Աբելյանի խորաթափանց աչքը զինվորի գորշ վերարկուով երիտասարդի մեջ տեսավ ապագա տաղանդավոր դերասանին ու հանձնարարեց նրան Ոսկանի դժվարին դերը Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի» դրամայում։ Նույն ժամանակ էլ Աբելյանը նրան իր հետ տարավ Թիֆլիս, հայկական դրամատիկական խումբ խմբում էր ճանաչված դերասան Հովսեփ Ոսկանյանը։ Ու որպեսզի շփոթ չլինի, երիտասարդ դերասանին խորհուրդ տվեցին հրաժարվել իր Ոսկանյան տոհմական ազգանունից։ Նա ընտրեց Ավետիսյան ազգանունը, որով և հետագայում հռչակվեց թատերական աշխարհում։ Երբ 1922 թ․ հիմնադրվեց Հայաստանի առաջին պետական թատրոնը, նա եկավ Երևան ու դարձավ մայր թատրոնի հիմնադիր դերասաններից։ Ավետիսյանի ստեղծագործական կյանքն անխզելիորեն կապված է Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի կեսդարյա տարեգրությանը։ Զարմանալի բնական ու հողեղեն էր Ավետիսյանի արվեստը։ Թանձր վրձնահարվածներով էր ստեղծում նա իր կերպարները և ապա հարստացնում ոսկերչական մանրանկարներով, բեմական խորիմաստ մանրամասներով։ Նա ազգային ընդգծված նկարագրի տեր դերասան էր։ Հոյակապ էին, մասնավորապես, նրա կերտած կերպարները Գ․ Սունդուկյանի մի շարք պիեսներում։ Այստեղ նրա ստեղծագործության բարձրակետը եղավ Զամբախովի դերակատարությունը «Խաթաբալա» պիեսում։ Այս կերպարում խտացան դերասանի արվեստի հիմնական հատկանիշները, առավելագույնս դրսևորվեցին

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։