Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աստիճանացանց

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Աշխարհագրական քարտեզը և գլոբուսը, ասես, պատած են նուրբ ցանցով։ Ի՞նչ ցանց է դա: Եվ ինչի համար է անհրաժեշտ: Դա Երկրի աստիճանացանցն է: Այն կազմված է միջօրեականներից և զուգահեռականներից, որոնք բաժանված են աստիճանների։

Միջօրեականները «փաթաթվում» են Երկրին, հատվելով Երկրի բևեռներում՝ Հյուսիսային բևեռում և Հարավային բևեռում։ Բոլոր միջօրեականները նույն երկարությունն ունեն: Լոնդոնում գտնվող Գրինվիչի աստղադիտարանով անցնող միջօրեականը գիտնականներն ընդունում են որպես սկզբնական միջօրեական 0°: Դրանից են սկսում միջօրեականների հաշվարկը: Ըստ միջօրեականների՝ որոշում են տվյալ վայրի աշխարհագրական երկայնությունը։ Գրինվիչի միջօրեականից արևելք ընկած բոլոր վայրերն ունեն արևելյան երկայնություն, իսկ արևմուտք ընկածները՝ արևմտյան երկայնություն:

Զուգահեռականները «գոտևորում» են Երկիրը: Ի տարբերություն միջօրեականների, դրանք չեն հատվում և ունեն տարբեր երկարություն. որքան հեռու են բևեռներից, այնքան երկար են: Ամենաերկար զուգահեռականը կոչվում է հասարակած և ունի 40 075 160 մ երկարություն։ Հասարակածը հավասար հեռավորության վրա է գտնվում բևեռներից և Երկիրը բաժանում է Հյուսիսային ու Հարավային կիսագնդերի: Զուգահեռականների հաշվարկը կատարվում է հասարակածից: Ըստ զուգահեռականների որոշում են տվյալ վայրի աշխարհագրական լայնությունը։ Երկրի մակերևույթի հասարակածից հյուսիս գտնվող բոլոր կետերն ունեն հյուսիսային լայնություն, հարավ գտնվողները՝ հարավային լայնություն:

Լայնություններն ու երկայնություններն աշխարհագրական կոորդինատներ են, որոնք որոշում են կետերի դիրքը Երկրի մակերևույթի վրա: