Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ասմունք

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ամեն մի աշակերտ կարող է նկատել, թե ինչպես դասընկերներից մեկն արտասանում է ազդու և տպավորիչ լսողի ուշադրությունը գրավելով, իսկ մեկ ուրիշը այնպես անհույզ ու միալար, որ լսողը մնում է անտարբեր: Ասմունքի արվեստի կամ ինչպես սովորաբար ասում են` գեղարվեստական ասմունքի էությունը հենց այդ տարբերության մեջ է: Ասմունքը արձակ և չափածո գրական երկերի արտասանության արվեստն է։ Ինչո՞ւ մեկի արտասանությունը տպավորություն է թողնում, մյուսինը` ոչ: Ո՞րն է գաղտնիքը: Այն, որ խոսքի իմաստը կախված է ոչ միայն նրանից, թե ինչ է ասվում, այլև նրանից, թե ինչպես է ասվում։ Հնչերանգն է, որ բանավոր խոսքին տալիս է իմաստ և հուզական ուժ: Դրա համեմատ էլ մասնագետները տարբերում են խոսքի հուզական և իմաստային հետևյալ հատկանիշները, տրամաբանական իմաստային պաուզա դադար, շեշտ, տեմպ խոսքի արագություն, մեղեդի բանավոր խոսքն ունի իր մեղեդին և հուզական պաուզա, շեշտ, տեմպ ու մեղեդի: Չե՞ք նկատել, որ ամեն ոք ձգտում է իր խոսքը դարձնել համոզիչ: Այդ նպատակով էլ ամեն ոք խոսքի մեջ դադարներ է տալիս, ուժեղ շեշտում է հատկապես կարևոր բառերը, խոսում է այն արագությամբ, որ ներդաշնակ է խոսքի բովանդակությանը, խոսքի մեղեդին կազմակերպում ըստ իր հուզական վերաբերմունքի: Այսպես է նույնիսկ առօրյա կյանքում: Այս նույնն են անում նաև ասմունքողները, ինչպես և դերասանները, միայն թե` այս ամենը հասցնելով արվեստի մակարդակի։ Ասմունքողներն ու դերասանները հնչերանգի վարպետներ են: Իհարկե, նրանք պետք է ունենան դուրեկան, ձայն, պետք է կարողանան արտասանել այնպես, որ ոչ մի հնչյուն չկորչի, պետք է «տեղ հասցնեն» ամեն մի բառ ու դարձվածք։ Եվ այդ ամենի հետ միասին ու ամենից առաջ պետք է տիրապետեն հնչերանգի բոլոր գաղտնիքներին: Ասմունքի իսկական վարպետներն օժտված են բոլոր այս արժանիքներով: Տարբերություն կա ասմունքի և բեմական խոսքի, այսինքն` բեմից հնչող դերասանական խոսքի միջև, երբ երկուսի դեպքում էլ գործում են նույն օրենքներն ու օրինաչափությունները: Կա, և դա հետևյալն է բեմական խոսքն ունի երկխոսության բնույթ, դերասանն իր խոսքով շփման մեջ է մտնում ոչ միայն հանդիսասրահի ինչպես ասմունքողը, այլև իր խաղընկերների հետ, ուստի և նա պետք է տիրապետի երկխոսություն վարելու, խոսքի միջոցով կերպար ստեղծելու վարպետությանը: