Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աջափնյակ,

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Աջափնյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջափնյակ, Երևանի հյուսիսարևմտյան վարչական շրջաններից մեկը, գտնվում է Հրազդանի արևմտյան՝ աջ ափին (որտեղից էլ Աջափնյակ, այսինքն՝ աջ ափին գտնվող, անվանումը)։ Ունի 109 600 բնակիչ։ Տարածքը՝ 2582 հեկտար։

Սահմանակցում է արևելքից Արաբկիրի, հյուսիս-արևելքից՝ Դավթաշենի, հարավ-արևելքից՝ Կենտրոնի և հարավից՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հետ։ Աջափնյակը ընդհանուր սահմաններ ունի նաև Արմավիրի և Արագածոտնի հետ արևմուտքում և հյուսիսիում Կոտայքի հետ:

Ընդհանուր նկարարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջափնյակի ընդհանուր տարածքը 25կմ² է (Երևան քաղաքի ընդհանուր մակերեսի 11․21%-ը)։ Տարածքով Աջափնյակը Երևանի 4-րդ ամենամեծ վարչական շրջանն է։ Աջափնյակ բառը միանգամից խոսում է վարչական շրջանի նկարագության մասին, որ այն գտնվում է աջ ափին։ Հրազդան գետը Երևանը բաժանում է երկու մասի՝ ձախ ափ և աջ ափ, այդ պատճառով էլ, աջ ափը անվանվել է Աջափնյակ։ Աջափնյակն էլ իր հերթին բաժանվում փոքր թաղամասերի Աջափնյակ թաղամաս, Նորաշեն, Նազարբեկյան, Սիլիկյան, Լուկաշին, Վահագնի, Անաստասավան, և Չերեմուշկի։ Գևորգ Չաուշի հրապարակը և Հալաբյան փողոցը կազմում են թաղամասի հիմնական մասը։ Աջափնյակի նշանակալի փողոցներից է Գևորգ Չաուշի փողոցը, Մովսես Սիլիկյան փողոցը, Շիրազի փողոցը, Բաշինջաղյան փողոցը, Աշտարակի խճուղին։ Աջափնյակի համար նշանակալի փողոցներից է նաև Լենինգրադյան փողոցը, որով Աջափնյակի հետ է կապվում Կենտրոն վարչական շրջանը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը։

Աջափնյակ վարչական շրջան.jpg

Աջափնյակը բազմաթիվ զբոսայգիներով է համալրվել 21-րդ դարի 2 տասնամյակի ընթացքում։ Մեծ ու նշանակալի այգիներից է Թումանյանի այգին, Բունեոս Այրեսի այգին և Ազատամարտիկների այգին։