Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ապարներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ապար, երկրակեղևը կազմող մեկ կամ մի քանի միներալներից կազմված բնական զանգվածներ։ Ապարները ըստ ծագման դասակարգվում են երեք տեսակի՝ մագմայական (հրաբխային), նստվածքային, փոխակերպային (մետամորֆային)։ Հրաբխային և մետամորֆային ապարները կազմում են երկրակեղևի 90%–ը, իսկ մնացած 10%–ը բաժին է ընկնում նստվածքային ապարներին։ Եզրույթն առաջին անգամ օգտագործել է ռուս գիտնական Սևերգինը 1798 թ-ին։ ՀՀ տարածքի մեծ մասը ծածկված է արտավիժած հրաբխային ապարներով, մեծ մասամբ՝ բազալտների, անդեզիտների, ռիոլիտների հոսքերով ու ծածկոցներով, բազմատեսակ տուֆերով (Գեղամա, Արագածի և Սյունիքի զանգվածներ, Շամիրամի, Եղվարդի սարավանդներ և այլն)։ Ներժայթուք ապարների տարածքն ավելի քան 2 հզ․ կմ² է (Մեղրու պլուտոն, Գեղի, Արամազդի, Սվարանցի, Հաղպատի, Թեժլեռան, Աղվերանի և այլ զանգվածներ)։ Մագմայական ապարներն առաջանում են Երկրի խոր հորիզոններում՝ սիլիկատային հալոցքների (մագմա կամ լավա) սառչելու և բյուրեղանալու հետևանքով։ Դրանք բաժանվում են ներժայթուք (ինտրուզիվ)՝ գաբրո, գրանիտ, դիորիտ և այլն, և արտաժայթուք (էֆուզիվ)՝ բազալտ, անդեզիտ, տուֆ և այլն ապարների։