Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ապագայի քաղաք

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Որքա՞ն են ապրում քաղաքները՝ Մոսկվան, Երևանը, Լենինականը, օրինակ հարյուրամյակների և հազարամյակների տարիք ունեն։ Այնտեղ ապրել են մեր ապուպապերը, կապրեն նաև մեր ծոռները։ Այդ քաղաքները մեծանում են վերակառուցվում, փոխվում է նրանց ճարտարապետությունը։ Իսկ սովետական իշխանության տարիներին մեր երկրում կառուցվել են հազարից ավելի նոր քաղաքներ։ Շատ քաղաքներ էլ դեռևս կառուցվում են։ Եվ նրանք նույնպես ստեղծվում են դարերի համար։ Նշանակում է կարելի է ասել, որ նրանց բնակիչներն այսօր արդեն ապրում են ապագայի քաղաքներում։ Ուստի և ճարտարապետի համար ամենագխավորը կանխատեսելն է, թե ինչպիսին է լինելու քաղաքն ապագայում, շատ տասնամյակներ անց որք՞ան բնակիչ է ապրելու այնտեղ և ի՞նչ փոխադրամիջոցներից են նրանք օգտվելու, ինչպիսի՞ բնակարաններ (կացարաններ) են ունենալու, և ինչպիսին են դառնալու գործարանները։ Եվ թե որքան երեխաներ են լինելու քաղաքում։ Ուշադրությամբ դիտելով ներկան, ճարտարապետը կարող է կռահել, թե ինչն է, որ այսօր պակասում է քաղաքին, և ինչը անհրաժեշտ կլինի նրան ապագայում։ Շատ քաղաքներ ծնունդ են առել առանց որևէ խելամիտ հատակագծի, աճել պատահականության քմահաճույքներով։ Եվ մինչև հիմա էլ դրանք չեն կարողանում գտնել իրենց հստակ, բնական սահմանները։ Դրանք ընդարձակվել են «դուրս թափվել» թույլատրելի սահմաններից, ինչպես խմորը տաշտից։ Քաղաքները «հոսում» են իրենց մեջ առնելով արվարձանները, մեր անտառները։ Ընտրության տարբեր ուղիներ կան․ քաղաքը կա՛մ պետք է սեղմվի հին սահմանների մեջ, կա՛մ անվերջ աճի, մեծացնի չափերը։ Բայց գուցե կա երրո՞րդ ճանապարհը։ Առաջ քաղաքներն աճում էին լայնությամբ, այժմ վեր են խոյանում իրենց բազմահարկ տներով Այդ կերպ քաղաքներըկստանա իրեն անհրաժեշտ տարածությունը: Իսկ ապագայում, հնարավոր է հին քաղաքների վերևում բարձր սյուների վրա վեր խոյանան տների ամբողջ թաղամասեր:

Մի առասպել կա այն հսկայի մասին, որն իր սեփական ծանրությունից մինչև ծնկները խրվեց հողի մեջ։ Մեր քաղաք հսկաներն էլ գնալով ավելի խորն են ընկղմվում գետնի մեջ. տների նկուղներն ու ջրմուղի խողովակները, ստորգետնյա ավտոտնակներն ու մետրոն: Բայց, այնուամենայնիվ քաղաքի մեծ մասը երկրի մակերևույթին է: Իսկ միթե չի կարելի այն ավելի խորն իջեցնել գետնի տակ, եթե գետնի վրա տեղը նեղ է։

Այդպես ծագեց ստորգետնյա քաղաքաշինության գաղափարը: Ոչ ոք, իհարկե, չի պատրաստվում ամբողջ քաղաքն իջեցնել գետնի տակ և մարդկանց ստիպել ապրելու գետնափորներում: Գետնի տակ կարելի է կառուցել երկաթուղային կայարանները, պահեստները, արխիվներն ու գրապահոցները, կինոթատրոնները և նույնիսկ թանգարանները: Իսկ հետո նաև գործարաններն ու ֆաբրիկաները, որոնք մոտ ապագայում կաշխատեն ինքնակառավարմամբ, բանվորը կառավարման վահանակի մոտ է լուսավոր տաղավարում, իսկ արտադրամասը գետնի տակ:

Պատկերացնո՞ւմ եք, թե որքան զբոսայգիներ ու մարզադաշտեր կկառուցվեն ազատված տարածություններում, ինչպես կմաքրվի քաղաքի օդը, երբ մեքենաների գրեթե ամբողջ հոսքն իջնի գետնի տակ:

Երկրագնդի վրա կան այնպիսի վայրեր, ուր վնասակար տարերքից պաշտպանվելու համար ավելի լավ է թափանցիկ գլխարկ հագնել: Օրինակ, կիզիչ անապատներն ու Ծայր հյուսիսը: Մի տեղ 50 աստիճանի հասնող շոգ ու ավազահողմեր են, մյուսում 50 աստիճանի սառնամանիք ու ձյունահողմեր։ Իսկ մարդիկ աշխատում են և՛ բևեռում, և՛ անապատում: Բոլորը հո չեն կարող տիեզերագնացի սաղավարտ հագնել։ Նշանակում է՝ այդպիսի սաղավարտ, այդպիսի թափանցիկ գլխարկ հարկավոր է հագցնել քաղաքին, ուր հնարավոր կլինի արդեն արհեստական կլիմա ստեղծել։ Եվ այն ժամանակ մեր մոլորակի ամենածայր հյուսիսում էլ մարդիկ կկարողանան փողոց դուրս գալ առանց վերարկուի, իսկ շիկացած անապատում տների բաց պատուհաններից ներս կթափանցի մեղմ ու թարմ զեփյուռը և զովություն կբերի մարդկանց:

Ճարտարապետները ապագայի քաղաքները նախագծում են՝ օգտագործելով տեխնիկայի բոլոր նվաճումներն ու գիտության կանխատեսումները: Եվ նախագծում են մարդկանց համար: Աշխատանք և քնարական գեղեցկություն բնություն և անդորր հարմարավետություն և հանգստություն, ահա թե ինչ կտան մեզ ապագայի քաղաքները, ուր մենք ապրելու ենք վաղը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։