Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աշոտ Բ Երկաթ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Ashot Yerkat.jpeg

Հայոց Բագրատունին արքա Աշոտ Երկաթը (914-929 թվականերին) վերականգնվել է Հայաստանի անկախությունն ու միասնականությունը և 922 թվականին ճանաչվել Շահնշահ Հայոց և Վրաց։

Աշոտ Բ-ն՝ Հայոց թագավոր Սմբատ Ա-ի ավագ որդին, գահը ժառանգել է 914 թ-ին՝ հոր եղերական մահից հետո։ Նա դեռևս 910 թվականից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին։ Եղբոր՝ Մուշեղի հետ Ատրպատականի ամիրա Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու դեմ Ձկնավաճառի ճակատամարտում (910թ․) գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել։ Գահակալելուց հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը, Ասղտևի հովիտը, և, ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, գրավել է Տփղիսն ու ջախջախել արաբական կայազորը։ 915 թվականին Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորքերին նոր հարձակման, կովկասյան ցեղերի նեխուժման շրջանում Աշոտ Բ-ն մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք։ Այնուհետև շուրջ 8 տարի (914-922թթ․) պայքարել է ինչպես արտաքին թշնամիների, այնպես էլ ներքին կենտրոնախույս ուժերի դեմ։ 925 թվականին ամռանը Սևանի ճակատամարտում Աշոտ Բ-ն փոքրաթիվ ուժերով պարտության է մատնել Բեշիրի գլխավորած արաբական զորքերին։ Այստեղից Դվին փախչող Բեշիրի զորքերին Գեղվա ամրոցի մոտ նոր հարված է հասցրել Աշոտ Բ-ի զորավարներից Գևորգ իշխանը։ Աշոտ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը։

Պատմիչ Ստեփանոս Տարոնեցու վկայությամբ՝ Աշոտ Բ-ն Երկաթ մականունն ստացել է հանուն հայրենիքի ազատագրության մղված պատերազմում ցուցաբերած քաջությամբ և տոկունության համար։

Աշոտ Բ Երկաթի կերպարը գեղարվեստորեն ներկայացրել են Մուրացանը՝ «Գևորգ Մարզպետունի», և Բագրատ Այվազյանը՝ «Աշոտ Երկաթ» պատմավեպերում։