Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աշխարհի ժողովուրդներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Երկրի վրա ապրում է չորս միլիարդից ավելի մարդ։ Նրանք բոլորը տարբեր ժողովուրդներ են։ Կա ժողովուրդ, որի թիվն անցնում է 100 միլիոնից, օրինակ ռուսները, ճապոնացիները, չինացիները, բենգալացիները։ Գերմանացիները, ֆրանսիացիները, իտալացիները մի քանի տասնյակ միլիոն են։

Կան նաև փոքրաթիվ ժողովուրդներ հավանաբար, ամենափոքրաթիվը Ֆիլիպիններում ապրող տասադայ ցեղն է։ Նրանք ընդամենը 28 հոգի են։ Ապրում են քարայրներում, զբաղվում որսորդությամբ, վայրի բույսեր հավաքելով և մինչև վերջերս նույնիսկ չգիտեին, որ երկրի վրա, իրենցից բացի, ուրիշ մարդիկ էլ են ապրում։

Երկրագնդի վրա ապրող բոլոր ժողովուրդները մեծաթիվ թե փոքրաթիվ, մոտ 2 հազար են։ Նրանք խոսում են տարբեր լեզուներով և ունեն տարբեր սովորույթներ, ժողովուրդները զանազանվում են նաև իրենց արտաքին տեսքով: Ճապոնացիներն, օրինակ ունեն սև և կոշտ մազեր, աչքերն էլ նշաձև են, բոլոր բենգալացիները թխամորթ են: Արևադարձային Աֆրիկայի ժողովուրդները սևամորթ են ու գանգրահեր։ ժողովուրդների մեծ մասը խոսում է իր առանձին լեզվով: Կան նաև բացառություններ։ Այսպես անգլիացիներն ու ամերիկացիները խոսում են միևնույն լեզվով անգլերեն, գերմանացիներն ու ավստրիացիները գերմաներեն իսպանացիները և հարավային ու Կենտրոնական Ամերիկայի ժողովուրդների մեծամասնությունը իսպաներեն։ Բայց նրանք տարբեր ժողովուրդներ են նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձին պատմությունը կենցաղն ու սովորությունները։

ժողովուրդների միջև բազմաթիվ տարբերություններ կան, բայց ավելի շատ են նմանություններն ու ընդհանրությունները։ Նրանք բոլորը միասին կազմում են ամբողջ մարդկությունը։ Բոլոր ժողովուրդները աշխատավորները հավասարապես ձգտում են երջանիկ ուրախ և խաղաղ կյանքի։

Մեր օրերում ինքնաթիռների ու նավերի ուղերթերը, հեռագրային ու փոստային կապի գծերը, առևտրական և մշակութային միջազգային համագործակցության հարաբերությունները խիտ կերպով ընդգրկել են երկրագունդը: ժողովուրդների բարեկամության և համագործակցության ձգտումն օրեցօր ավելի է ուժեղանում։ Սակայն դեռևս կան ուժեր, որոնք խաղաղություն չեն ուզում, ձգտում են պատերազմ սանձազերծել։ Պատերազմը ձեռնտու է իմպերիալիստներին, որովհետև նրանց հսկայական շահույթներ է բերում։ Նրանք շահագրգռված են պատերազմներով, որպեսզի ճնշեն ժողովուրդների ագգային-ազատագրական շարժումները։ Չէ որ իմպերիալիստները ձգտում են իրենց հարստությունը պահպանել ու բազմապատկել՝ շահագործելով ոչ միայն իրենց երկրների աշխատավորներին, այլև ուրիշ ժողովուրդների։

Մեր երկիրը սոցիալիստական մյուս երկրների հետ միասին պայքարում են ողջ աշխարհի խաղաղության համար: Մոսկվայում անցկացվում են կոնգրեսներ, համաժողովներ, հանդիպումներ, որոնց նպատակն է համախմբել խաղաղության ու բարեկամության համար պայքարող մարտիկներին:

1973թ հոկտեմբերին Մոսկվայում կայացավ խաղաղասեր ուժերի համաշխարհային կոնգրեսը, որին մասնակցում էին աշխարհի 143 երկրների ներկայացուցիչներ։ Եվ խորապես խորհրդանշական է, որ այդ կոնգրեսը կայացավ հենց Մոսկվայում՝ աշխարհում առաջին սոցիալիստական երկրի մայրաքաղաքում: