Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անտիգուա և Բարբուդա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Այս պետությունը գտնվում է Վեստ Ինդիայում՝ Փոքր Անտիլյան կղզիների խմբում։ Զբաղեցնում է երեք փոքր կղզիներ՝ Անտիգուա, Բարբուդա և Ռենդոնդա։ Անտիգուան հայտնաբերել է Քրիստափոր Կոլումբոսը 1493 թվականին։ Այն ամենամեծն է (280 կիլոմետր²), մակերևույթը լեռնային է՝ շրջապատված բուստային խութերով։ Բարբուդյան (160 կիլոմետր²) ունի բուստային ծագում, իսկ Ռեդոնդան բնական արգելոց է և բնակեցված չէ։

1493 թվականից եղել է Իսպանիայի, 1632 թվականից՝ Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անկախություն ձեռք է բերել 1981 թվականի նոյեմբերին։ Բրիտանացիներն այստեղ աշխատելու համար Աֆրիկայից բերել են սևամորթ ստրուկներ, որոնց սերունդներն էլ այճմ կազմում են երկրի բնակչության մեծամասնությունը։

Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են շաքարեղեգ, բամբակենի, ցիտրուսներ։ Երկրին որոշակի եկամուտեր է բերում օտարերկրյա զբոսաշրջությունը։