Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անտառապետ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Երբեմն կարծում են, թե անտառապահն ու անտառապետը միևնույն բանն են։ Սակայն դրանք միանգամայն տարբեր մասնագիտություններ են։ Անտառապահ անվանում են անտառի պահակին, նա պաշտպանում է անտառը։ Իսկ անտառապետը գիտնական անտառագետն է։

Անտառը հսկայական հարստություն է։ Այն մեգ տալիս է քիմիական և թղթի արդյունաբերության հումք շինափայտ և վառելափայտ, սնկեր և հատապտուղներ։ Ինչպես օգտագործել և միաժամանակ պահ պանել անտառներն ապագա սերունդների համար։

Ա՛յ, հենց դրանով էլ զբաղվում է անտառապետը։

Խորհրդային Միության ամբողջ անտառային տարածությունը բաժանված էր փայտամթերման և փայտի նախնական մշակման կոմբինատների: Դրանցից յուրաքանչյուրի մեջ մտնում էին մի քանի անտառապետություններ: Անտառապետությունը տնօրինում էր 5-ից մինչև 10 հազար հեկտար անտառ։ Յուրաքանչյուր անտառապետություն վարում էր անտառապետը։ Անտառապետությունը մեծ և բարդ տնտեսություն է, որն իր աշխատանքում օգտագործում է տրակտորներ, ծառատնկիչ մեքենաներ, տարբեր մեխանիզմներ։

Անտառապետի գլխավոր հոգսը անտառի պահպանությունն է։ Իսկ դա նշանակում է պահպանել այն հրդեհից, վնասատու միջատներից, ապօրինի անտառահատումներից։

Անտառապետն է որոշում անտառահատման համար անհրաժեշտ հատվածները։ Անտառի հատված մասերում նորից տնկիներ են տնկում։ Նոր անտառի հիմնումը նույնպես ղեկավարում է անտառապետը։

Երիտասարդ անտառի մեկ հեկտարի վրա աճում է մի քանի հազար ծառ։ Բայց չէ որ ծառերն աճելով փարթամանում են և սկսում նեղել իրար Եթե դրանց մի մասը ճիշտ ժամանակին չհատվի ապա շատ ծառեր կչորանան, կտապալվեն և կփտեն, աղբոտելով անտառը։ Իսկ հատվելու դեպքում դրանք կտան լրացուցիչ անտառանյութ։ Անտառի նոսրացմամբ ևս զբաղվում է անտառապետը։

Անտառապետն իր անտառապետությունում վարում է նաև սնկերի և հատապտուղների արդյունաբերական բերքահավաքը։

ԽորհրդայինՄիությունում գործում էին դպրոցական շատ անտառապետություններ։ Երեխաներն անտառապետի գլխավորությամբ ուսումնասիրում էին անտառը, ակտիվորեն մասնակցում ծառատնկման և պահպանման աշխատանքներին։