Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անտառային հրդեհներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Անտառային հրդեհը բուսականության անվերահսկելի այրումն է, որը տարածվում է անտառային տարածքում: Անտառային հրդեհների ավելի քան 95%-ի առաջացման պատճառը մարդու անփույթ գործունեությունն է: Դրանք առաջանում են հանգստավայրերում բնակչության կողմից հակահրդեհային անվտանգության միջոցառումները չպահպանելու, ինչպես նաև անտառում աշխատելիս անսարք տեխնիկա օգտագործելու հետևանքով: Առաջանում են բնական ճանապարհով (կայծակից, տորֆի ինքնաբռնկումից և մարդու անզգուշությունից)։

Անտառային հրդեհները լինում են ստորին, վերին կամ գագաթային և ստորգետնյա: Վերին անտառային հրդեհների ժամանակ այրվում են ծառերի պսակները: Վերին հրդեհներն ավելի հաճախ պատահում են լեռնային անտառներում:

                                            Անտառային հրդեհների տեսակներ

1. գետնամերձ (կրակը տարածվում է հողի մակերևույթով՝ այրելով չոր խաշամը, մամռան խոտածածկույթները, երբեմն նաև ենթանտառը և մատղաշը), 2. սաղարթային (այրվում է նաև ծառերի սաղարթը), 3. ստորգետնյա (այրվում են տորֆն ու փտած խաշամը, հաճախ կրակը չի նկատվում)

                                                Հրդեհների մարում

Գետնամերձ հրդեհները հանգցնում են կրակի վրա հող, ավազ լցնելով, հարվածելով կտրած ճյուղերով, սաղարթայինը՝ բնական կամ արհեստական հակահրդեհային խոչընդոտներով, քիմիական նյութերով, ստորգետնյան՝ որոշ հեռավորության վրա փորելով 1 մետր լայնության և տորֆի շերտի հաստության ակոսներ։

Անտառային հրդեհները լինում են նաև անցումային (մի տիպի հրդեհը փոխարինվում է մյուսով) և խառը (տարբեր տիպերը տարածվում են միաժամանակ)։