Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անկշռություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Foale ZeroG.jpg

Զարմանալի երևույթ է անկշռությունը։ Երբ տիեզերանավը դուրս է գալիս մերձերկրյա ուղեծիր, բոլոր առարկաները հանկարծ կորցնում են իրենց կշիռը։ Շրջված բաժակից, օրինակ, ջուրը չի թափվում։ Եթե բաժակը թափահարենք և ջուրը թափենք, ապա այն կընդունի գնդի ձև և կմնա օդում կախված։ Շարժվելու համար ոչ մի ջանք հարկավոր չէ. դուք լողում, սավառնում եք օդում։ Տիեզերք ուղարկված ձկնիկները սկզբում լողում են ոչ թե ուղիղ գծով, այլ պարուրագծով, ավելի ու ավելի փոքրացող շրջանով։ Մի քանի օր անց միայն նրանք սկսում են լողալ նախկինի պես ուղիղ։ Մինչդեռ տիեզերքում լույս աշխարհ եկած ձկնիկներն իսկույն սկսում են լողալ այնպես, ինչպես երկրի վրա, այլ ոչ թե պտտվում են նույն տեղում։

Կորցնելով կշիռը, բույսերն ու կենդանիները տիեզերքում կորցնում են նաև կողմնորոշումը վերևի ու ներքևի զգացումը։ Որոշ ժամանակ ամերիկյան «Սքայլաբ» ուղեծրային կայանում բնակված Անիտա և Արաբելա սարդերն իսպառ կորցրել էին սարդոստայն հյուսելու ունակությունը։ Նրանք խիստ անկանոն սարդոստայն էին հյուսում և միայն մի քանի օր անց կարողացան հյուսել իրենց ավանդական նախշերը։

Ինչու՞ է անկշռություն առաջանում։ Բանն այն է, որ Երկրի շուրջը պտտվող տիեզերանավը չի դադարում ենթարկվել Երկրի ձգողությանը։ Երկրի շուրջը տիեզերանավի թռիչքի ժամանակ տեղի է ունենում նույնը, ինչ գնացքի շրջադարձի ժամանակ ուղևորը իներցիայով թեքվում է շրջադարձին հակառակ ուղղությամբ Երկրի վրա իներցիայի այդ ուժը ուղևորին սեղմում է վագոնի պատին, իսկ տիեզերքում այն հավասարակշռվում է Երկրի ձգողությամբ։ Այդ երկու ուժերի հավասարակշռության հետևանքով էլ առաջանում է անկշռությունը։

Անկշռության պայմաններում մարդկանց ինքնազգացողությունը տարբեր է լինում։ Ոմանք իրենց լավ են զգում արտակարգ, թեթև և ուրախ, մյուսները վատ, ասես, անընդհատ անկման մեջ լինեն։ Մարդու օրգանիզմն էլ է վերակառուցում իր աշխատանքը։ Սիրտն աշխատում է ավելի փոքր ծանրաբեռնվածությամբ՝ մղելով «անկշիռ» արյուն։ Կորցնելով կշիռը, բույսերն ու կենդանիները տիեզերքում կորցնում են նաև կողմնորոշումը վերևի ու ներքևի զգացումը։ Որոշ ժամանակ ամերիկյան «Սքայլաբ» ուղեծրային կայանում բնակված Անիտա և Արաբելա սարդերն իսպառ կորցրել էին սարդոստայն հյուսելու ունակությունը։ Նրանք խիստ անկանոն սարդոստայն էին հյուսում և միայն մի քանի օր անց կարողացան հյուսել իրենց ավանդական նախշերը։

Ինչու՞ է անկշռություն առաջանում։ Բանն այն է, որ Երկրի շուրջը պտտվող տիեզերանավը չի դադարում ենթարկվել Երկրի ձգողությանը։ Երկրի շուրջը տիեզերանավի թռիչքի ժամանակ տեղի է ունենում նույնը, ինչ գնացքի շրջադարձի ժամանակ ուղևորը իներցիայով թեքվում է շրջադարձին հակառակ ուղղությամբ Երկրի վրա իներցիայի այդ ուժը ուղևորին սեղմում է վագոնի պատին, իսկ տիեզերքում այն հավասարակշռվում է Երկրի ձգողությամբ։ Այդ երկու ուժերի հավասարակշռության հետևանքով էլ առաջանում է անկշռությունը։

Անկշռության պայմաններում մարդկանց ինքնազգացողությունը տարբեր է լինում։ Ոմանք իրենց լավ են զգում արտակարգ, թեթև և ուրախ, մյուսները վատ, ասես, անընդհատ անկման մեջ լինեն։ Մարդու օրգանիզմն էլ է վերակառուցում իր աշխատանքը։ Սիրտն աշխատում է ավելի փոքր ծանրաբեռնվածությամբ՝ մղելով «անկշիռ» արյուն։