Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անի քաղաք

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Պատմիչներն Անին անվանել են «մեծ» «տիեզերական»։ Այդ անուններին Անին արժանացել է իր հոյակերտ կառույցներով, պալատներով, տաճարներով կամուրջներով... Թեև ավերակ, բայց այսօր էլ Անին հիասքանչ է։ Քաղաքը փռված է Ախուրյան գետի աջ ափին, բարձր սարահարթի վրա Անիի վրա։

Լենինականից 30 կմ հարավ-արևմուտք սովետա-թուրքական սահմանի մոտ, առջևում Թուրքիայի տարածքում Ախուրյանի ձախ ափից պարզ երևում են կիսաքանդ շինություններ տաճարներ, եկեղեցիներ աշտարակներ պարիսպների ու բերդերի մնացորդներ, որոնք հայ միջնադարյան ճարտարապետության հոյակապ նմուշներ են։

Անին Հայաստանի մայրաքաղաքն է եղել 10-11-րդ դարերում։

Թշնամիների հարձակումից և թափառական ցեղերի արշավանքներից քաղաքը պաշտպանված է եղել երկու ամրակուռ պարիսպներով, որոնք կառուցող արքաների անուններով կոչվել են Աշոտաշեն և Սմբատաշեն։ Այժմ պարիսպները մեծ մասամբ քանդված են այնուամենայնիվ եղածն էլ բավական է պատկերացնելու, թե ինչ հզոր ու անառիկ էին դրանք կանգուն ժամանակ պարիսպները երկու երեսից շարված են սրբատաշ քարով, ունեն քանդակներ արձանագրություններ։ Ավագ դռան վերևում վազող հովազի քանդակն է՝ Անի քաղաքի զինանշանը։

Անի քաղաքը 40 դուռ է ունեցել, յուրաքանչյուրը իր անունը. Կարսի դուռ, Դվնո կամ Երևանի դուռ, Ավագ դուռ, Իգաձորի դուռ, Շախմատսշար դարպաս, Գայլաձորի դարպաս։

Անին ապրել է վերելքներ և վայրէջք ներ։ Ծաղկուն շրջանում 100 000 բնակիչ է ունեցել։ 989 թվականից մինչև 1020 թվականը հայոց թագավորը Գագիկ Առաջինն էր։ Երեսունմեկ տարվա այդ խաղաղ ժամանակահատվածում Անին ավելի շենացավ ու ճոխացավ։ Կառուցվեցին հոյակերտ Մայր տաճարը Դագկաշեն Աբուղամրենց եկեղեցիները, պալատներ, հյուրատներ ու իջևանատներ։ Հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին Անին անվանել է «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»։ Եկեղեցիների ու տաճարների պսակը Մայր տաճարն է։ Նրա հեղինակը մեծատաղանդ Տրդատ ճարտարապետն է, որի հռչակը ժամանակին դուրս էր եկել Հայաստանի սահմաններից։ Ախուրյանի ձախ ափից պարզ երևում է կիսավեր տաճարի սյունազարդ և կամարազարդ ճակատը։ Տաճարի դիրքը հանդիսավոր է վեհ։ Նրանից դեպի ձախ բլրի վրա, միջնաբերդն է։ Շատ քիչ բան է մնացել․ պարզ գծագրվում է միայն երեք կամար։

Անիի տաճարներն ու պալատներն ունեցել են շքեղ մուտքեր ներսից զարդարված գունագեղ որմնանկարներով։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կիսաքանդ պատերին մինչև այսօր էլ պահպանվել են որմնանկարները։ Ճոխ քանդակներով ու նկարներով այդ եկեղեցին ստացել է Նախշազարդ անունը։

Անիում զարգացած են եղել մոտ չորս տասնյակ արհեստներ՝ շինարարական մետաղագործություն, գորգագործություն, դիպակագործություն, ջուլհակություն, բրուտագործություն, ոսկերչություն և այլն։

Անին միջազգային խոշոր առևտրական ճանապարհների հանգուցակետ էր։ Անեցի վաճառականները առևտուր էին անում Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի և Միջին Ասիայի, Չինաստանի, Հնդկաստանի հետ։ Աշխարհով մեկ տարածված էր անեցի արհեստագործ վարպետների հռչակը, որոնց արտադրանքը զանազանվում էր ճաշակով, գեղեցկությամբ և որակով։

Բացի սովորական դպրոցներից, Անին ունեցել է նաև բարձր տիպի դպրոց, որտեղ դասավանդվել են բժշկագիտություն, բնագիտություն, մաթեմատիկա, փիլիսոփայություն և այլ առարկաներ։ Անին եղել է հայ գրչության կենտրոն։ Երևանի Մատենադարանում պահվում են Անիում գրված ձեռագիր գրքեր, որոնք աչքի են ընկնում գունագեղ մանրանկարներով և փղոսկրե ու արծաթե զարդաքանդակ կազմերով։ 10—11-րդ դարերում Անիում գործել է արքայական գրադարան։