Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անդրես Ինեստա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Անդրես Ինեստա

Ինեստա կամ Անդրես Ինեստա Լուխան, Իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Տասներկու ամյա Ինեստային Բարսելոնայի մասնագետները հայտնաբերել են Ալբասետեի համանուն թիմի կազմում, և շուտով Անդրեսը տեղափոխվել է Բարսելոնա։ Ինեստան Բարսելոնայի հիմնական կազմում իր դեբյուտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին Չեմապիոնների Լիգայի խաղում, որտեղ նրա թիմը խաղում էր Բրյուգեի դեմ։ 2003/2004 մրցաշրջանում Ինեստան արդեն անցկացրեց տասնմեկ հանդիպում և խփեց մեկ գոլ։ Այդ ժամանակ նա հիմնականում փոխարինում էր Բարսելոնայի գլխավոր աստղին՝ Ռոնալդինյոյին։ Իսկ հաջորդ՝ 2004/2005 մրցաշրջանում, Անդրես Ինեստան ամրապնդեց իր տեղը թիմի հիմնական կազմում՝ խաղալով Իսպանիայի առաջնությունում 37 խաղ։ Ինեստան այդ տարիներին իրեն դրսևորեց որպես բարձրակարգ ու տաղանդավոր ֆուտբոլիստ, և նրա հայտնվելը նաև Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ոչ ոքի համար անակնկալ չեղավ։ 2006-ին նա Իսպանիայի ընտրանու կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը, իսկ 2008-ին դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Ինեստան Բարսելոնայի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է։ Նրա կարիերայի ամենակարևոր գոլը դարձավ 2008-2009 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում հանդիպման 90+3-րդ րոպեին Չելսիի դարպասը խփած գնդակը։ Այդ գոլի շնորհիվ Բարսելոնան եզրափակիչի ուղեգիր նվաճեց և հետագայում էլ նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը՝ հաղթելով Մանչեսթեր Յունայթեդին։ Յունայթեդի դեմ եզրափակիչից առաջ Ինեստայի մասնակցությունը խաղին կասկածի տակ էր։ Սակայն Անդրեսը արագացված վերկանգնողական կուրս անցավ և կարողացավ մասնակցել այդ կարևորագույն խաղին ու օգնեց Բարսելոնային Եվրոպայի լավագույն ակումբի կոչումը։