Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անգղեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Egyptian vulture 2.jpg

Անգղեր, ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ։ Հայաստանում հանդիպում է 4 տեսակ՝ սև անգղ, սպիտակագլուխ անգղ, գառնանգղ, գիշանգղ։ Կենդանի զանգվածը 2-12 կգ է։ Հիմնական սնունդը դաշտերում գտնված լեշերն են։ Գիշանգղը և գառնանգղը կարող են որսալ մանր ու միջին չափերի ողնաշարավորներ։ Բաժանվում են 2 խմբի՝ ամերիկյան և իսկական։ Հայտնի է իսկական անգղերի 16 տեսակ՝ տարածված Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Կենտրոնական և Հարավային Ասիայում։ ՀՀ-ում հանդիպում է իսկական անգղերի 4 տեսակ՝ գառնանգղը, գիշանգղը, սև անգղը և սպիտակագլուխ անգղը։ Անգղերն ապրում են տափաստաններում և լեռնային շրջաններում։ Սովորաբար բույն են դնում ժայռերի մեջ, ժայռաքիվերին, ծառերի կատարներին և փչակներում։ Ամենախոշոր անգղերը՝ պասկուճները (կոնդորներ), ապրում են Ամերիկայի լեռներում՝ մինչև 7 կմ բարձրության վրա։ Օդում ճախրելիս, հաճախ՝ մի քանի կիլոմետր բարձրությունից, նրանք սրատես աչքերով ուշադիր զննում են իրենց տիրույթները և լեշը նկատելուն պես անմիջապես իջնում վրան։ Անգղերը հիմնականում սնվում են լեշով, բացառությամբ արմավենային անգղի, որը սնվում է պտուղներով։ Այլ լեշակերների համակարգում անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին և քանդել նրանց բները։ Սև անգղն ու սպիտակագլուխ անգղը պաշտպանության կարիք ունեն և գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։