Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անգղ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Egyptian vulture 2.jpg

Անգղերը գիշատիչ թռչուններ են։ Լինում են երկու խմբի՝ ամերիկյան և իսկական։ Հայտնի է տասնչորս տեսակ։ Տարածված են Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Կենտրոնական և Հարավային Ասիայում։ Հայաստանի Հանրապետությունում կա իսկական անգղների չորս տեսակ։ Դրանք են գանգռաանգղը, գիշանգղը, սև անգղը և սպիտակագլուխ անգղը։ Ամենախոշոր անգղները լինում են Ամերիկայում։ Անգղները սրատես են։ Մի քանի կիլոմետրից կարող են տեսնել լեշերին և իջնել համտեսելու։ Սովորաբար բույն են դնում ժայռերի մեջ կամ բարձ ժայռերի սայրերին։ Սովորաբար սնվում են լեշերով, բայց կան տեսակներ որոնք սնվում են պտուղներով։ Անգղները կատարում են սանիտարների դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին։ Սև անգղներին և սպիտակագլուխ անգղներին չի կարելի ոչնչացնել, որովհետև նրանք գրանցված են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։