Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անգլիաի նախապատմությունը

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
London

Չնայած կան ապացույցներ, որ Լոնդոնի տարածքում եղել են կելտական բնակավայրեր, հիմնական բնակավայրը կառուցվել է հռոմեացիների կողմից 43 թվականին։ Գրեթե 17 տարի անց՝ մոտ 61 թվականին, Իցենի ցեղը Բոդիկա թագուհու գլխավորությամբ գրավեցին բնակավայրը՝ հողին հավասարեցնելով այն։ Քաղաքը դժվարությամբ ազատագրեց ու վերականգնեցին Կոլչեստերը, և 100 թվականին այն հռչակեց Հռոմեական Բրիտանիայի մայրաքաղաք։ Այն բարգավաճեց 2-րդ դարում և ուներ մոտ 60.000 բնակիչ։ 7-րդ դարում Անգլո-Սաքսոնները կառուցեցին նոր բնակավայր, որն անվանեցին Լյունդենվիկ։ Նոր բնակավայրը գտնվում էր Հռոմեական Լոնդոնից երկու կմ հեռավորության վրա։

Նոր բնակավայրում բարգավաճում էր ձկնորսությունը, առևտուրը, մինչ քաղաքը գրավեցին Վիկինգները, բնակավայրի բնակչությունը տեղափոխվեց հռոմեական Լոնդոն, որտեղ մեծ պարիսպները պետք է պաշտպանեին նրանց։ Վիկինգների հարձակումները շարունակվեցին ուժեղանալ մինչև 886 թվականը, երբ Ալֆրեդ Մեծը ազատագրեց Լոնդոնը և խաղաղություն հաստատեց դանիական առաջնորդ Գուտրումի հետ։ Սաքսոնական Լունդենվիկ քաղաքը վերանվանվեց Ealdwic ("հին քաղաք"), ներկայիս Օլդվիչ, որը գտնվում է ներկայիս Վեստմինստերում։

Վերջին երկու բացահայտումները վկայում են, որ Լոնդոնն ավելի հին է, քան մինչ այդ համարվում էր։ 1999 թ.-ին Վոկսհոլյան կամուրջի մոտ հայտնաբերվել են Բրոնզե դարում կառուցված կամուրջի մնացորդներ։

2010-ին Վոկսհոլյան կամրջի հարավում՝ Թեմզայի ափին, հայտնաբերվել է մ.թ.ա. 4500 թվականի բնակավայրի մնացորդներ։